«Կոնստանդին Բ Կատուկեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կոստանդին Բ Կատուկեցի''' (Պրոնագործ) (1286-1289) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1286-ից: Հաջորդել է Հակոբ Ա Կլայեցուն: Ծնվել է մոտ. 1210-ին Կիլիկիայի Կատուկ ավանում: Մահացել է 1293-ից հետո:
 
Ուսանել է կաթողիկոսանիստ Հռոմկլա դղյակի հայրապետանոցում, այնուհետև ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Բարձրբերդի մոտ գտնվող նշանավոր գրչավայր Խորին վանքի առաջնորդ: Զուգահեռ զբաղվել է նաև այծի մորթին (պրոն) մշակելու արվեստով, այստեղից էլ առաջացել է Պրոնագործ մականունը: 1286-ի ապրիլի 13-ին ընտրվել է Հայոց կաթողիկոս: Օծվել է Սսի Սուրբ Սոֆիա Մայր եկեղեցում:
 
1287-ին Կոստանդին Բ Կատուկեցին Ստեփանոս Օրբելյանին ձեռնադրել է <<Սյունյաց մեծ աթոռի մետրոպոլիտ>> և հատուկ շրջաբերականով հաստատել Սյունյաց մետրոպոլիտական աթոռը և վերջինիս առաջատար դիրքը արևելահայ եպիսկոպոսների նկատմամբ: Կոստանդին Բ Կատուկեցու այդ քայլը միտված է եղել Սսի կաթողիկոսական աթոռի և Սյունյաց աթոռի, վերջինիս միջոցով նաև Հայաստանի մյուս եկեղեցական կենտրոնների միջև սերտ կապեր հաստատելուն:
 
Հեթում Բ թագավորը, ունենալով լատինամետ դիրքորոշում, 1289-ին լատինամետ հոգևորականների հետ ժողով է հրավիրում մայրաքաղաք Սիսում: Ժողովին չի հրավիրվում կաթողիկոսը, քանզի վերջինս դեմ էր Հայոց եկեղեցու` հռոմեական եկեղեցու հետ միավորմանը: Ժողովականները կաթողիկոսի վրա բարդում են մտացածին մեղադրանքներ, կանոնազանցումներ, աշխարհիկ գայթակղություններ, ուստի Կոստանդին Բ Կատուկեցին կամովին հրաժարվում է կաթողիկոսական պաշտոնից, որից հետո լատինամոլ կղերականները նրան նետել են տալիս Լամբրոն բերդաքաղաքի բանտը: Ինչպես Ստեփանոս Օրբելյանն է հավաստում, Կիլիկիայի լատինամետ հոգևորականները վախենում էին, որ Կոստանդին Բ Կատուկեցին կարող է հեռանալ արևելահայ եկեղեցականների մոտ և նրանց կողմից ճանաչվել Ամենայն Հայոց կաթողիկոս: Նույն պատմիչի վկայությամբ բանտ նետվելու պահին Կոստանդին Բ Կատուկեցին վերցրել է Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին: Նա չորս տարի անցկացրել է բանտում, ապա Հեթում Բ-ի կամքով ազատ է արձակվել և 1293-ին նշանակվել Սկևռա վանքի առաջնորդ: Սկևռայի վանքի <<Սկևռայի Սրբարան>> կոչված մասնատուփի վրա պահպանվել է Կոստանդին Բ Կատուկեցու արձանագիր հիշատակարանը:
 
Կաթողիկոսական գահին Կոստանդին Բ Կատուկեցուն հաջորդել է [[Ստեփանոս Դ Հռոմկլայեցի]]ն:
 
 
Գր. Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893
 
Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885
 
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986
 
Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
 
 
{{Կաթողիկոսներ}}