«Կոնստանդին Գ Կեսարացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
1308-ի հունվարին Կոստանդին Գ Կեսարացին Տարսոն քաղաքում Օշին Հեթումյանին օծել է Հայոց թագավոր: Վերջինիս հետ միասին կաթողիկոսը շարունակել է տարածել կաթոլիկություն: 1308-ին Ադանա քաղաքում, առանց կաթողիկոսի մասնակցության, նրա հանդեպ ընդդիմադիր դիրքավորում ունեցող հոգևորականները ժողով են գումարել` միաձայն մերժելով Սսի ժողովում ընդունված լատինամետ որոշումները: Թագավորը և կաթողիկոսը դիմել են բռնի միջոցների Ադանայի ժողովը չեղյալ համարելու և Սսի ժողովի որոշումները հաստատելու համար: Լատինադավանության դեմ ծառացել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, որը 1311-ին խզել է հարաբերությունները Սսի Մայր Աթոռի հետ: 1317-ի հուլիսի 10-ին Օշին թագավորն ու Կոստանդին Գ Կեսարացին Ադանայում նոր ժողով են գումարել` 17 եպիսկոպոսների, 7 վարդապետների և մեծաթիվ քահանաների, կրոնավորների մասնակցությամբ: Թագավորի և կաթողիկոսի ճնշման ներքո ժողովականները ստիպված համաձայնել են Հռոմի եկեղեցու հետ Հայոց եկեղեցու միավորման վերաբերյալ ընդունված որոշմանը, ակնկալելով, որ դրա շնորհիվ կաթոլիկական Եվրոպան զորակից կլինի կիլիկիահայությանը: Սակայն նրանց հույսերը չեն արդարացել: 1322-ի դեկտեմբերի 26-ի կոնդակով պապը բոլոր քրիստոնյաներին կոչ է արել աղոթել հայերի հոգիների փրկության համար:
 
Կաթողիկոսական գահին Կոնստանդին Գ Կեսարացուն հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացին:
 
Գր. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
Տող 20 ⟶ 21՝
Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
 
Կաթողիկոսական գահին Կոնստանդին Գ Կեսարացուն հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացին:
{{կաթողիկոսներ}}