«Կոնստանդին Գ Կեսարացի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (interwikis)
'''Կոնստանդին Գ Կեսարացի''' (Հերձվածող) (1307-1322) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1307-ից: Հաջորդել է Գրիգոր Է Անավարզեցուն: Ծնվել է մոտ 1240-ին, ծննդյան վայրն անհայտ է: Մահացել է 1322 հունվարի 6-ին Սիս քաղաքում:
 
Կաթողիոկս է օծվել 1307-ի մարտի 23-ին: Եղել է լատին եկեղեցուն ձուլվելու կողմնակից: Կաթողիկոսը Կիլիկիայում սկսել և շարունակել է կաթոլիկություն, որի հետևանքով երկրում պառակտություններ են սկսվել:
Մինչև հայրապետ ընտրվելը եղել է Կեսարիայի արքեպիսկոպոս:
 
Կաթողիոկս է օծվել 1307-ի մարտի 23-ին: Եղել է լատին եկեղեցուն ձուլվելու կողմնակից: Կաթողիկոսը Կիլիկիայում սկսել և շարունակել է կաթոլիկություն, որի հետևանքով երկրում պառակտություններ են սկսվել: 1307-ին Սսի Ս. Սոֆիա եկեղեցում Հեթում Բ թագավորի հետ հրավիրել է ժողով, որն ընդունել է լատինամետ որոշումներ: Այնուհետև Կոստանդին Գ Կեսարացին նվիրակներ է ուղարկել Սյոնիք, որպեսղի արևելահայ հոգևորականությանն ընդունել տա նշված ժողովի որոշումները: Սակայն Արևելյան Հայաստանի եկեղեցիներն ու վարդապետները մերժել են նրա առաջարկը:
 
1308-ի հունվարին Կոստանդին Գ Կեսարացին Տարսոն քաղաքում Օշին Հեթումյանին օծել է Հայոց թագավոր: Վերջինիս հետ միասին կաթողիկոսը շարունակել է տարածել կաթոլիկություն: 1308-ին Ադանա քաղաքում, առանց կաթողիկոսի մասնակցության, նրա հանդեպ ընդդիմադիր դիրքավորում ունեցող հոգևորականները ժողով են գումարել` միաձայն մերժելով Սսի ժողովում ընդունված լատինամետ որոշումները: Թագավորը և կաթողիկոսը դիմել են բռնի միջոցների Ադանայի ժողովը չեղյալ համարելու և Սսի ժողովի որոշումները հաստատելու համար: Լատինադավանության դեմ ծառացել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, որը 1311-ին խզել է հարաբերությունները Սսի Մայր Աթոռի հետ: 1317-ի հուլիսի 10-ին Օշին թագավորն ու Կոստանդին Գ Կեսարացին Ադանայում նոր ժողով են գումարել` 17 եպիսկոպոսների, 7 վարդապետների և մեծաթիվ քահանաների, կրոնավորների մասնակցությամբ: Թագավորի և կաթողիկոսի ճնշման ներքո ժողովականները ստիպված համաձայնել են Հռոմի եկեղեցու հետ Հայոց եկեղեցու միավորման վերաբերյալ ընդունված որոշմանը, ակնկալելով, որ դրա շնորհիվ կաթոլիկական Եվրոպան զորակից կլինի կիլիկիահայությանը: Սակայն նրանց հույսերը չեն արդարացել: 1322-ի դեկտեմբերի 26-ի կոնդակով պապը բոլոր քրիստոնյաներին կոչ է արել աղոթել հայերի հոգիների փրկության համար:
 
 
Գր. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
 
Հովհան Դարդել, Ժամանակագրութիւն հայոց, Ս. Պետերբուրգ, 1891
 
Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893
 
Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956
 
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևանմ 1986
 
Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
 
Կաթողիկոսական գահին Կոնստանդին Գ Կեսարացուն հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացին:
{{կաթողիկոսներ}}