«Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ interwiki
No edit summary
Տող 1.
Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի (1576-1590) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1576-ից: Հաջորդել է Միքայել Ա Սեբաստացուն: Ծնվել է մոտ 1498-ին Վաղարշապատում: Մահացել է 1590-ին Վաղարշապատում:
Նախապես եղել է Մայր Աթոռի միաբան, ներկայացրել է վաղարշապատցիների խմբակցությունը: Ունեցել է մեծ հեղինակություն և ուժեղ դիրք, որոնցով են բացատրվում 1557-ին Ստեփանոս Ե Սալմաստեցու և Միքայել Ա Սեբաստացու կողմից նրան աթոռակից կաթողիկոս առաջադրելը: 1576-ին` 78 տարեկան հասակում, կաթողիկոսական գահ է բարձրացել Միքայել Ա Սեբաստացու կտակի համաձայն: Ըստ ընդունված սովորույթի` Թադեոս և Առաքել եպիսկոպոսներին նշանակել է աթոռակից կաթողիկոսներ, իսկ 1584-ին` Դավիթ եպիսկոպոս Վաղարշապատցուն (հետագայում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցի): Իր նախորդների հետևությամբ Հայաստանի ազատագրության հարցը արծարծելու համար Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին 1577-ին աթոռակից Թադեոս կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Արևմուտք: Հայտնի է, որ Թադեոս կաթողիկոսը բանակցություններ է վարել Վենետիկի դոժի, Հռոմի պապի և Լեհաստանի թագավորի հետ: Չնայած զառամյալ հասակին` մինչև 1590-ը Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին աթոռակիցների օգնությամբ շարունակել է գլխավորել կաթողիկոսական գործունեությունը:Կաթողիկոսական գահին Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցին:
1576-ին կաթողիկոսական գահ է բարձրացել Միքայել Ա Սեբաստացու կտակի համաձայն:
 
Կաթողիկոսական գահին Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցին:
 
Գր. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
 
Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
 
 
{{կաթողիկոսներ}}