«Հելլսինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
| թրեյլեր =
}}
{{nihongo|'''''Հելսինգ'''''|ヘルシング|Հերուշինգու}}՝ [[Քոութա Հիրանո]]յի մանգաների շարքն է։ Առաջին անգամ տպագրվել է [[1997]] թվականին Young King Ours-ում ու ավարտվել [[2008|2008 թ.]]-ի [[սեպտեմբեր]]ին։ Առանձին, իրարից անջատ գլուխները Շոնեն Գահոսան հավաքել ու տպագրել է [[տանքոբոն]]ներով. [[2009]] թվականի [[մարտ]]ին [[Ճապոնիա]]յում 10 հատորով հրատարակվեցին Հելսինգի բոլոր գլուխները։ [[Անգլերեն]]ով թողարկվելու համար [[Հյուսիսային Ամերիկա]]յում թույլտվություն ստացել է Dark Horse Comics-ը, [[Ավստրալիա]]յում և [[Նոր Զելանդիա]]յում` Madman Entertainment, [[Սինգապուր]]ում` Chuang Yi-ին։
 
[[2001]] թվականին Հիրանոն սկսեց հրատարակել [[պրիկվել]]ը` The Dawn, Young King OUR-ի հատուկ խմբագրմամբ, մինչև [[2008|2008 թ.]]-ի սեպտեմբերը շարունակվող 6 մասով։ Համանուն 13-սերիանոց անիմեն ստեղծել է Gonzo ընկերությունը։ Թողարկվել է Ճապոնական Ֆուջի հեռուստաընկերությամբ [[2001]] թվականի [[հոկտեմբերի 10]]-ից մինչև [[2002]] թվականի [[հունվարի 16]]-ը։ [[Ռեժիսոր]]ը [[Ումանոսուքե Իիդա]]ն էր։ Ու, չնայած անիմեն ընդհանուր առմամբ կապ ունի մանգայի հետ, պահպանվել են հերոսների դիզայնները, բայց [[Չիաքի Կոնաքա]]ն [[սցենար]] է գրել, որում որոշ իրադարձություններ փոխվել են։
 
Օրիգինալ Վիդեո Անիմացիան (ՕՎԱ)` Hellsing Ultimate-ը, ստեղծել է Geneon-ը։ Այն ավելի ճշգրիտ է հետևում մանգայի իրադարձություններին, քան անիմեն։ Առաջին էպիզոդը Ճապոնիայում հեռարձակվել է [[2006]] թվականի [[փետրվարի 10]]-ին ու մինչև [[2012]] թվականի [[դեկտեմբերի 26]]-ը արդեն հեռարձակվում են բոլոր 10 սերիաները։ Հյուսիսային Ամերիկայում ՕՎԱ-ի առաջին սերիաները հայտնվեցին 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ու ավարտվեցին օրիգինալի հետ գրեթե միաժամանակ։ Վեցերորդ ՕՎԱ-ն հասանելի էր ինչպես DVD, այնպես էլ Blu-ray ֆորմատով։
Տող 74.
Ինտեգրան հանդիսացել է Քոութա Հիրանոյի մեկ այլ կերպարի՝ HIANDLOW մանգայի հերոսուհու՝ Նազիի, նախատիպը։
 
Սեյու՝ Յոշիկո Սաքաքիբարա, Քաորի Միձուհաշի (փոքր տարիքում)
 
==== Ալուքարդ ====
{{Հիմնական|Ալուքարդ (Հելլսինգ)}}
'''Ալուքարդ'''(アーカード, Աքաադո)` «Հելլսինգ» մանգայի ու անիմեի գլխավոր հերոսը։ Վամպիր է, ով նախկինում հայտնի է եղել Վլադ Ցեպեշ (կոմս Դրակուլա) անվամբ։ Աբրահամ վան Հելլսինգին պարտվելուց հետո սկսել է ծառայել նրա ընտանիքին՝ որպես վամպիրների որսորդ։ Իր կազմակերպության ամենաուժեղ ներկայացուցիչներից է։
 
Ցինիկ է։ Անխիղճ է, ինչպես թշնամիների, այնպես էլ դածնակիցների նակտմամաբ։ Միակ մարդը, ում իրեն ահվասար է համարում՝ Ինտեգրան է, իր ներկայիս տիրուհին։ Անհավատալի ուժեղ է, կարողությունների սահմանագիծը մինչ այժմ էլ հստակ պարզ չէ։ Վերջին տվյալներով դրանք ներառում են արագ ռեգենարացիա, արտաքնի փոփոխություններ, կլանված հոգիների կանչ ու այլն։ Կռվում սովորաբար ինքն իրեն սահմանափակում է, որպեսզի հակառակորդի նյարդերի վրա խաղա ու ձեռք առնի, քանի որ Ալուքարդի բոլոր հակառակորդների ապագան ի սկզբանե կանխորոշված է։ Իր երկար կյանքի ընթացքում Ալուքարդը համարյա թե ամեն ինչ փորձել է ու հիմա միայն մի բան է ուզում. արժանի հակառակրդի հանդիպել՝ «մարդու, ով վերջ կդնի երկար տևած երազին»։
Տող 109.
[[1944]] թվականին 14-ամյա Ուոլտեր K. Դելնեզն ու Ալուքարդը՝ բրիտանացի գործակալները, [[Վարշավա]]յի ռազմական բազայում խանգարեցին նացիստական խմբավորման վամպիրների բանակ ստեղծելու լայնամասշտաբ օպերացիային։ Չնայած Ուոլտերն ու Ալուքարդը զեկուցել էին միացյալ հրամանատարությանը, որ բոլոր նացիստների հախից եկել են, առանցքային կերպարները՝ Մայորը, Բժիշկը, Կապիտանն ու [[լեյտենանտ]] Րիպ վան Վինկլը, փրկվել ու ապաստան են գտել [[Հարավային Ամերիկա]]յում։
 
Երրորդ ռեյխի սպաներից բացի, երեք մեծ [[դիրիժաբլ]]ներով, փոխադրվել են նաև զենքի տպավորիչ քանակություն ու Վաֆֆեն-ՍՍ-ի՝ ՍՍ-ի զորքի, հազար զինվորից բաղկացած մի ամբողջ [[բատալյոն]], որը հետագայում հայտնի դարձավ որպես «Վերջին բատալյոն»։ Նացիստներին հաջողվեց նաև [[տոննա]]ներով թանկարժեք [[մետաղ]]ներ տանել՝ հարստություն, որ նրանք թալանել էին պատերազմի ընթացքում։ Բայց ամենաթանկարժեք արտեֆակտը, որ Մայորը կարողացավ պահպանել, Վիլգելմինա Հարքերի՝ Բրեմ Ստոքերի «Դրակուլա» վեպի հերոսուհու դին էր։ Նրա անունը տրվել է միայն մանգայի նախավերջին գլխում, մինչ այդ Վիլգելմինան ուղղակի «նա»([[ճապոներեն|ճապ.`]] 彼女, քանոջո) էր։ Միակը, ում արյունը Մինան խմել էր, և ով փոխադարձաբար խմել էր նրա արյունը, Դրակուլան էր։ Գրքում նրան հաջողվում է կոտրել անեծքը, բայց «Հելլսինգ» մանգայում նացիստական գիտնական Դոկը (նույն ինքը՝ Բժիշկը), որոշում է, որ Մինայի մարմնի ուսումնասիրությանը կհաջորդի գիտության զարգացումը ու նացիստական գործի վերածննունդը։
 
Վիլգեմինայի մարմինը Դրակուլայի (Ալուքարդի) արյունն էր պարունակում, ինչի շնորհիվ էլ Միլլենիումին հաջողվեց հազարավոր անմահ վամպիրներից ստեղծել ու նրանցից բանակ կազմավորել։
 
==== Իսկարիոտ. Վատիկանի 13-րդ դիվիզիան ====
Տող 142.
6. Վերջերս վամպիր դարձածը դեռ հասարակության լիիրավ անդամ չէ ու գերբնական կարողություններ չունի։ Որպեսզի ձեռք բերի դրանք, վամպիրը պետք է արյան հետ կլանի նաև զոհի հոգին։
 
7. Մարդը կարող է վամպիր դառնալ, եթե հրաժարվի իր մարդկային գոյից ու իր աստծուց (գլուխ 70)։
 
8. Իրական անմահություն գոյություն չունի։ Նույնիսկ ամենաթույն վամպիրը կարող է հաղթվել։
 
9. Վամպիրը շատ սահմափակումներ ունի. Լույսից, արծաթից ու եկեղեցիների թուլանում է ու չի կարող հերկել մեծ ջրային տարածքները (գլուխ 30)։ Ազդեցությունը կախված է վամպիրի մակարդակից։
 
10. Արհեստական վամպիրն ավելի տխուր վիճակում է։ Նա չի կարող նոր վամպիրիկներ ստեղծել(գլուխ 7), փոխել իր տեսակը ու ռեգեներացվել (գլուխ 10)։
 
11. Իրական վամպիրը արյան հետ կլանում է նաև զոհի հոգին (գլուխ 53), ում հետագայում կարող է օգտագործել։
 
== Մեդիա ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հելլսինգ» էջից