«ՄԻԱՎ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
Հղիության ընթացքում վարակը փոխանցվում է պտղին ընկերքի միջոցով, երբ այն վնասվում կամ բորբոքվում է։ Նման դեպքերում ընկերքի պաշտպանական հատկությունները թուլանում են՝ հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ։ ՄԻԱՎ-ը կարող է պտղին փոխանցվել ութ շաբաթական հղիությունից սկսած, սակայն հիմնականում դա տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջաններում։ Հղիության ընթացքում պտղի վարակվելու վտանգը կախված է մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունից, նրա ընդհանուր առողջական վիճակից։ Եթե մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունը բարձր է, երեխայի վարակման հավանականությունը մեծանում է։ Սեռավարակների, սակավարյունության, շաքարախտի, երիկամային հիվանդությունների առկայությունը, նաև թմրամիջոցների, ծխախոտի, ալկոհոլի գործածումը կարող են մեծացնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը։
Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս՝ մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով։ ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը մեծանում է ծննդաբերական գործունեության խանգարումների, երկարատև (4 ժամից ավել տևող) անջուր շրջանի, ծննդաբերության ժամանակ արյունահոսությամբ ուղեկցվող մանկաբարձական միջամտությունների կիրառման (շեքահատում, պտղապարկի հատում և այլն) հետևանքներով։ Կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով։

== Ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը ==
ՄԻԱՎ-ը կարող է ապրել և բազմանալ միայն կենդանի բջջի ներսում, իսկ բջջից դուրս այն կարող է գոյատևել շատ կարճ ժամանակ։ Ուստի, ի տարբերություն շատ վիրուսների, ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով։ Հետևաբար հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցողի հետ կենցաղային շփումների՝ ձեռքով բարևելու, գրկախառնվելու, ընկերական համբույրների ժամանակ, ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից, հագուստից, սանհանգույցից օգտվելիս։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ կծող միջատների միջոցով։
 
== Բուժում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄԻԱՎ» էջից