«Սմբատ Դ Բագրատունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 12.
| դինաստիա = [[Բագրատունիներ]]
}}
'''Սմբատ Բագրատունի''', (ծննդյան թվականն անհայտ-617), հայ զինվորական գործիչ, [[Մանվել Բագրատունի|Մանվել Բագրատունու]] որդին, իշխան (6-րդ դարի վերջ)։ Նա [[Բյուզանդական Հայաստան]]ի իշխաններից [[Մուշեղ Բ Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] զորաբանակում մասնակցել է պարսից արքա [[Խոսրով II Ափարվեզ|Խոսրով II Փարվեզի]] գահի հավակնորդ [[Վահրամ Չուբին]]ի դեմ ճակատամարտին։
 
[[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] և [[Սասանյան Պարսկաստան]]ի միջև [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ից (591) հետո [[Մորիկ|Մավրիկիոս]] (Մորիկ) կայսրը Սմբատ Բագրատունու հեծելագունդը (1000 մարտիկ) փորձել է ուղարկել [[Թրակիա]]։ Սակայն Սմբատ Բագրատունին ապստամբել և քաշվել է լեռները՝ գերադասելով «մեռանիլ ի վերայ աշխարհին իւր»։ Շուտով ապստամբությանը միացել են նաև մի քանի այլ նախարարներ։ Կայսերական ուժերը ճնշել են ապստամբությունը, ղեկավարներին ձերբակալել և ուղարկել [[Կոստանդնուպոլիս]]։