«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 53 բայտ ,  1 տարի առաջ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.1in.am/ +https://www.1in.am/))
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հիվանդության տարիներին զգալի տուժել է նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը։ [[1950]]-ական թվականներին նրա ձեռագրերը [[Փարիզ]]ից տեղափոխվեցին [[Երևան]]<ref>{{cite book | title=«Ամեն հայի սրտից բխած» | publisher=Ժամանակ | year=Թիվ 56, 4 մայիսի, 1999 թ | location=Երևան | pages=12}}</ref>։
 
Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը։ Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ։դիտողականությամբ<ref>http://rf.am/projects/publication-of-books/ </ref>։ Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, [[Սասունցի Դավիթ|«Սասունցի Դավիթ»]], [[Մոկաց Միրզա|«Մոկաց Միրզա»]] վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի [[անթոլոգիա]]։ Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները։ Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո՞ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը ([[Հովհաննես Հովհաննիսյան]]ի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը ([[Հովհաննես Թումանյան]]ի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր։ Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ։ Քնարական-կենցաղային [[Անուշ|«Անուշ»]] (ըստ [[Հովհաննես Թումանյան]]ի), երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստ [[Հակոբ Պարոնյան]]ի), պատմահայրենասիրական «Վարդան» (հավանաբար՝ ըստ [[Ռաֆայել Պատկանյան]]ի) և դյուցազնահերոսական [[Սասունցի Դավիթ|«Սասունցի Դավիթ»]] [[օպերա]]ների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ «Վարդան» օպերայի մի քանի ուրվագրերով, «Սասունցի Դավթի» մի փոքր դրվագով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը։ Ուսումնասիրությունների համաձայն, Կոմիտասն ավարտել է «Քաղաքավարության վնասներ» օպերայի 1-ին և 2-րդ, մասամբ 3-րդ պատկերները։ Մեզ են հասել հատվածներ «Անուշ»-ից, որոնք վկայում են օպերայի վառ ազգային ուղղվածության մասին։ Կոմպոզիտորն օգտագործել է թե՛ գեղջկական մեղեդիներ, թե՛ ինքն է գրել ժողովրդական երգի նման պարզ, մատչելի մեղեդիներ։ Օպերայում կան երկու ավարտված վոկալ հատվածներ, որոնց համար Կոմիտասն օգտագործել է նաև գուսանական երգեր<ref>[http://komitas.am/arm/original.htm Կոմիտասի վիրտուալ թանգարան. ստեղծագործություններ]</ref>։
 
«Անտունին» խորը հոգեբանական ստեղծագործություն է, որտեղ նկարագրվում են «տնավեր» պանդուխտի ապրումները, իղձերն ու կարոտը։ Երաժշտության և պոեզիայի օրգանական միասնության շնորհիվ Կոմիտասը ստեղծել է հայ պանդուխտի արտակարգ ուժով համակված կերպարը։ Մեղեդին աչքի է ընկնում հուզական լարվածությամբ և դրամատիզմով, իսկ հաճախակի հանդիպող պաուզաներն հառաչանք են հիշեցնում։ «Անտունիի» հարուստ և ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ է տալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։ Հիմնական կերպարի բացահայտմանն է նպաստում նաև դաշնամուրային նվագակցությունը։ Այն աչքի է ընկնում մեծ ձայնածավալով. կոմպոզիտորն ազատորեն օգտագործում է թե՛ ստորին, թե՛ վերին ռեգիստրները՝ ստեղծելով խորը ու, միաժամանակ, թափանցիկ հնչողություն<ref>[http://komitas.am/arm/original.htm Կոմիտասի վիրտուալ թանգարան]</ref>։ Այս ստեղծագործության մասին [[Կլոդ Դեբյուսի]]ն գրել է<ref name="ReferenceC"/>.
[[2015]] թվականի [[Ապրիլի 24|ապրիլի 24-ին]], [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] 100-րդ տարելիցին, [[Ստամբուլ]]ի հայաշատ Շիշլի թաղամասի Ջումհուրիյե պողոտայում ցուցատախտակ տեղադրվեց այն տան պատին, որտեղ ապրել է Կոմիտասը և որտեղից ձերբակալվել է [[1915]] թվականի [[Ապրիլի 24|ապրիլի 24-ին]]<ref>[http://civilnet.am/2015/04/25/street-named-after-komitas-in-istanbul/#.VTtlxGSqqko Կոմիտաս. Ստամբուլում հիշել են նրան 100 տարի անց]</ref><ref>[https://www.youtube.com/watch?v=X-7QebV4weE Կոմիտաս. Ստամբուլում հիշել են նրան 100 տարի անց] (հոլովակ)</ref>։
 
[[2015]] թվականի [[Նոյեմբերի 6|նոյեմբերի 6-ին]] [[Սանկտ Պետերբուրգ]]ի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում տեղի ունեցավ հայ հանճարի հուշարձանի բացման արարողությունը<ref>[http://araratnews.am/taron-margaryaneh-sankt-peterburgum-masnakcel-e-komitasi-hushardzani-bacmaneh/ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Կոմիտասի հուշարձանի բացմանը]. Նոյեմբեր 6, 2015</ref>։ Վարդապետի 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը [[Ռուսաստան]]ի նկարիչների միության անդամ, [[Սանկտ Պետերբուրգ]]ի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ [[Լևոն Բեյբության]]ն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը<ref>[http://www.armradio.am/hy/2015/11/06/%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%BF-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A5%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D6%80%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD/ Սանկտ Պետերբուրգում բացվել է Կոմիտասի արձանը]. Նոյեմբեր 6, 2015</ref>։
 
== Սկավառակագրություն ==