«Արկադի Ղուկասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Fixed typo
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Արկադի Ղուկասյանը ծնվել է [[1957]] թվականի [[հունիսի 22]]-ին [[Ստեփանակերտ]]ում: Հայրը զբաղեցնում էր Ղարաբաղի գլխավոր բժիշկի պաշտոնը, իսկ մայրը ուսուցիչ էր։ [[1974]] թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, [[1979]] թվականին` Երևանի պետական համալսարանը: Անցել է պարտադիր ծառայություն ԽՍՀՄ բանակում որպես սպա։ Աշխատանքային գործունեությունն սկսել է [[1980]] թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում` սկզբում որպես թղթակից, իսկ [[1981]] թվականից` գլխավոր խմբագրի տեղակալ: [[1988]] թվականից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է: [[1992]] թվականին Արկադի Ղուկասյանն ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր: [[1992]] թվականի սեպտեմբերին ԱրտադիԱրկադի Ղուկասյանը նշանակվում է ԱՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ նա կատարում է [[Մինսկ]]ի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավարի գործառույթները: Որպես ԼՂՀ արտաքին գործերի նախարար, Ղուկասյանը ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում (Պառլամենտ), Մինսկում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում կապված ԱՊՀ ([[СНГ]]) ստեղծման հնգամյակին և այլն։
 
[[1993]] թվականի հուլիսին ԱՀ-ում ստեղծվում է արտաքին գործերի նախարարություն, և այդ գերատեսչության առաջին ղեկավար է նշանակվում Արկադի Ղուկասյանը: Նրա` ԱՀ ԱԳՆ ղեկավար աշխատելու ժամանակ, ղարաբաղյան դիվանագիտությունը բանակցային գործընթացում հասել է ԼՂՀ-ի համար լուրջ դրական արդյունքների: