«Արկադի Ղուկասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Արկադի Ղուկասյանը ծնվել է [[1957]] թվականի [[հունիսի 22]]-ին [[Ստեփանակերտ]]ում: Հայրը զբաղեցնում էր Ղարաբաղի գլխավոր բժիշկի պաշտոնը, իսկ մայրը ուսուցիչ էր։ [[1974]] թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, [[1979]] թվականին` Երևանի պետական համալսարանը: Անցել է պարտադիր ծառայություն ԽՍՀՄ բանակում որպես սպա։ Աշխատանքային գործունեությունն սկսել է [[1980]] թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում` սկզբում որպես թղթակից, իսկ [[1981]] թվականից` գլխավոր խմբագրի տեղակալ: [[1988]] թվականից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է: [[1992]] թվականին Արկադի Ղուկասյանն ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր: [[1992]] թվականի սեպտեմբերին Արտադի Ղուկասյանը նշանակվում է ԱՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ նա կատարում է [[Մինսկ]]ի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավարի գործառույթները: Որպես ԼՂՀ արտաքին գործերի նախարար, Ղուկասյանը ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում(Պառլամենտ), Մինսկում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում կապված ԱՊՀ([[СНГ]]) ստեղծման հնգամյակին և այլն։
 
[[1993]] թվականի հուլիսին ԱՀ-ում ստեղծվում է արտաքին գործերի նախարարություն, և այդ գերատեսչության առաջին ղեկավար է նշանակվում Արկադի Ղուկասյանը: Նրա` ԱՀ ԱԳՆ ղեկավար աշխատելու ժամանակ, ղարաբաղյան դիվանագիտությունը բանակցային գործընթացում հասել է ԼՂՀ-ի համար լուրջ դրական արդյունքների:
Հատկապես նշանակալի է Ղուկասյանի ներդրումը Արցախի Հանրապետության` որպես հակամարտության կողմի, փաստացի միջազգային ճանաչման գործում: [[1997]] թվականի սեպտեմբերին անցկացված ԱՀ արտահերթ նախագահական ընտրություններում Ղուկասյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է Արցախի Հանրապետության նախագահ։ [[2000]]թ-ինի մարտի 22ին Ղուկասյանի վրա կատարվում է մահափորձ, որը հետևանք էր նրա պայքարի կոռուպցիայի և ամենաթողության դեմ։ [[2002]] թվականի օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրություններում նա վերընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Որպես ԼՂՀ նախագահ, Ղուկասյանը բազմիցս այցելել է Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Պրահա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել բարձր պետական ​​մակարդակով: [[2002]]թ-ի դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները Ղուկասյանի դեմ հետախուզություն են հայտարարում՝ ոիպես «գլխավոր սեպարատիստ»-ի։ [[2009]]թ-ին Ղուկասյանը նշանակվում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
 
ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն արժանացել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով: