«Ավրորա (մրցանակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.mediamax.am/ +https://mediamax.am/)
Տող 24.
 
Մրցանակը անվանվել է [[Արշալույս Մարտիկյան]]ի անունով, որը դառնալով Հայոց ցեղասպանության ականատեսը, փրկվելով ստրկությունից, երկրից երկիր տեղափոխվելով՝ ի վերջո հասել է [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներ]]: Նա վերցրել է Ավրորա Մարդիգանյան անունը և գրել է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը պատմում է նրա վերապրած սարսափելի իրադարձությունների մասին: Այս գիրքը հետագայում հիմք ծառայեց մի ֆիլմի համար, որի գլխավոր դերակատարն Ավրորան է: Տարիներ շարունակ այս ֆիլմը մեծ ճանաչում գտավ Միացյալ Նահանգներում և հսկայական դեր խաղաց Հայոց ցեղասպանության մասին իրազեկման գործում:
Հռոմեական դիցարանի արշալույսի աստվածուհին՝ Ավրորան ևս ծառայել է մրցանակի անվանման ներշնչանքի աղբյուր. մրցանակը նպատակ ունի լույս սփռելու այն հերոսական ջանքերին, որոնք թեպետ հաճախ մնում են աննկատ, բայց ավելի լուսավոր են դարձնում դժվարության մեջ գտնվողների կյանքը<ref>{{cite news|title=100 years later in New York: #BeArmenian, #BeAlive |url=httphttps://www.mediamax.am/en/news/society/13456/ |publisher=Mediamax|date=11 March 2015}}</ref>:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր:
Տող 89.
Բարանկիցեն իր կյանքը նվիրաբերել է դաժանությունից և բռնությունից փրկվել փորձող երեխաներին ապահով ապաստան ու կրթություն տրամադրելուն։ Պատերազմի սկզբում ազգությամբ թութսի Բարանկիցեն հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարևաններին։ Սակայն նրանց բոլորին գտել են և տեղում սպանել՝ Մարգարիտին էլ հարկադրելով այդ ոճիրի ականատեսը լինել։
 
Այս սոսկալի փորձառությունից հետո, որն իսկական քննություն էր մարդկայնության հանդեպ նրա հավատի համար, Մարգարիտ Բարանկիցեն սկսում է փախստականներին և երեխաներին փրկելու ու խնամելու իր գործունեությունը։ Հաջորդած 20 տարիներին նրան հաջողվում է փրկել ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի, իսկ 2008 թվականին բացում է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80 հազար մարդ<ref>{{cite news|title=After rescuing 20,000 Burundian orphans, Marguerite Barankitse forges on in exile |url=http://nytlive.nytimes.com/womenintheworld/2016/08/08/after-rescuing-20000-burundian-orphans-marguerite-barankitse-forges-on-in-exile/ |publisher=The New York Times |author=Melanie Gouby|date=8 August 2016}}</ref><ref>{{cite news|title=Marguerite Barankitse: Armenia’s example teaches to never give up |url=httphttps://www.mediamax.am/en/news/society/18003/ |publisher=Mediamax |date=24 April 2016}}</ref><ref>{{cite news|title=A Calling To Love |url=https://auroraprize.com/en/aurora/detail/9306/a-calling-to-love |publisher=AuroraPrize.com |date=10 March 2016}}</ref><ref>{{cite news|title='Why does no one mention Burundi?' asks winner of new humanitarian award |url=https://www.theguardian.com/global-development/2016/jun/11/marguerite-barankitse-why-does-no-one-mention-burundi-winner-humanitarian-award |publisher=The Guardian |date=10 March 2016}}</ref>:
 
{{մեջբերում|'''«Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»։'''| [[Մարգարիտ Բարանկիցե]], ''[https://auroraprize.com/hy/aurora/detail/9312/- Սիրո կանչ, auroraprize.com]''}}
Տող 95.
=== Կազմակերպություններ ===
 
2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն 1 միլիոն դոլարի մրցանակն ուղղել է իրեն ոգեշնչած հետևյալ կազմակերպություններին՝ Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ հիմնադրամ (Fondation Jean-Francois Peterbroeck), Գրանդ-Դուքս և Գրանդ-Դքսուհի հիմնադրամ (Fondation du Grand-Duc et de la Grande-Duchesse), «Բրիդերլեխ Դիլեն» հիմնադրամ (Bridderlech Deelen)<ref>{{cite news|title=Beneficiaries of $ 1 mln award from Aurora Prize confirmed |url=httphttps://www.mediamax.am/en/news/society/19564/ |publisher=Mediamax |date=19 August 2016}}</ref>:
 
=== Մրցանակ ===
Տող 114.
=== Առաջադրում ===
 
2016 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017 թ. փետրվարին<ref>{{cite news|title=254 candidates nominated for 2017 Aurora Prize |url=httphttps://www.mediamax.am/en/news/society/19791/ |publisher=Mediamax |date=10 September 2016}}</ref>:
 
=== Հերոսներ ===