«Երիտասարդական պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.mediamax.am/ +https://mediamax.am/)
Տող 84.
 
== Պատմություն ==
[[ԽՍՀՄ]] հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր [[Երևան]]ում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողﬔրից տեսանելի տեղում: Ընտրվեց [[Քանաքեռ]]ի բարձունքը` [[Աբովյան փողոց (Երևան)|Աբովյան փողոց]]ի վերջում, որտեղ ավարտվում է [[Ալեքսանդր Թամանյան]]ի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը: Կառույցի գումարները հատկացվում էին [[Մոսկվա]]յից: Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիուﬓեր, փառատոներ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում: 1970-ական թվականների կեսերին [[Հայաստան]]ի Կոմերիտմիության ղեկավար [[Ստեփան Պողոսյան]]ը առաջարկել էր ճարտարապետներ [[Հրաչյա Պողոսյան]]ին, [[Արթուր Թարխանյան]]ին և [[Սպարտակ Խաչիկյան]]ին զբաղվել այդ նախագծով։ Շենքի կառուցման վայրի համար կար մի քանի տարբերակ ևս՝ [[ՀՀ Ազգային Ժողով|Ազգային ժողով]]ի ետնամասում գտնվող տարածքը, [[Պասկևիչի բլուր]]ը և այլն։ Ի վերջո, ինչպես նշվեց, այն կառուցվեց [[Աբովյան պուրակ (Երևան)|Աբովյան պուրակին]] կից<ref>{{cite news |url=httphttps://www.mediamax.am/am/news/yerevan-XX-century/5864/|publisher=mediamax.am|title=Երիտասարդական պալատ` (ան)կենդանի պատմություն|date=17 հունվարի 2016|}}</ref>։
Շինարարական աշխատանքները բարդ էին, այդ պատճառով պալատը կառուցվում էր մաս առ մաս: