«Դալմայի այգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.1in.am/ +https://www.1in.am/)
Տող 62.
«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ [[1990]]-[[1991]] թվականների ընթացքում [[Հայաստան]]ում իրականացված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում [[Հայաստան]]ի ողջ տարածքում գտնվող կոլտնտեսությունների հողերը որպես սեփականություն տրվեցին այդ կոլտնտեսությունների անդամներին՝ բացառությամբ [[Երևան]]ի Դալմայի այգիներում գործող կոլտնտեսական հողերի՝ այն պատճառաբանությամբ, որ Դալմայի այգիները պատմական հուշարձան են և չեն կարող տրվել քաղաքացիներին որպես սեփականություն։ Վերջին հանգամանքը, սակայն, չխանգարեց իշխանություններին հետագայում այդ նույն պատմամշակութային հուշարձանը մասնատել ու որպես անձնական սեփականություն բաժանել տարբեր հողօգտագործողների միջև։ Ըստ այդ օրենքի 6-րդ հոդվածի՝ որպես սեփականություն հող էր տրամադրվում նույնիսկ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն էին հայտնում մշտական բնակություն հաստատել գյուղում և վարել գյուղացիական տնտեսություն:
[[Պատկեր:Դալմա8.jpg|մինի|250px|Դալմայի այգիներ]]
Համաձայն ՀՀ օրենքի՝ եթե գնորդը 3-4 տարվա ընթացքում ներդրումներ չի կատարում ձեռքբերված հողակտորի վրա, ապա այդ հողակտորը հետ է վերցվում պետության կողմից։ Հօղօգտագործողները պատճառաբանում են, որ եթե պետությունը չի կարող փոխհատուցել, ապա պետք է հետ վերցնել այդ հողերը գնորդներից, որովհետև արդեն 4 տարուց ավելի է, ինչ նրանք այդ հողերի վրա ներդրում չեն արել<ref name=convention>[httphttps://www.1in.am/30320.html Դալմայի այգիների մասին որոշումով ՀՀ-ն խախտել է Օրհուսի կոնվենցիան]</ref><ref name="aravot.am">{{Cite web|url=http://www.aravot.am/2016/06/09/701692/|title=Բնակիչներին ասել են՝ Դալմայի այգիները պատմամշակութային հողեր են, բայց գերակա շահ են ճանաչել ու վաճառել|website=Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate=2017-07-20}}</ref>:
 
[[2004]] թ. ՀՀ կառավարությունը քաղաքապետ [[Երվանդ Զախարյան]]ի օրոք ընդունեց որոշում, որով նախատեսվում էր [[Երևան]]ի Դալմայի այգիների 750 հա գոտուց կանաչապատ թողնել միայն 256-ը։ Այդ որոշումով [[Երևանի քաղաքապետարան]]ին թույլատրվեց վաճառքի հանել Դալմայի այգիների առանձին հատվածներ՝ ոտնահարելով հողօգտագործողների իրավունքները: Վաճառքի հանված տարածքներում սկսվեցին բետոնապատման աշխատանքներ, իսկ Դալմայի այգիները տարիներ շարունակ մշակած վարձակալողների ձեռքից հողը խլվեց` դեռ պայմանագրերի ժամկետները չլրացած: