«Հաղպատի վանական համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
 
1064 թվականին [[Տաշիր-Ձորագետ]]ի թագավոր [[Կյուրիկե Ա Բագրատունի]]ն, ճանաչելով [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ թուրքեր]]ի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները: Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը [[Սանահինի վանական համալիր|Սանահինից]] տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105–1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս [[Բարսեղ Ա Անեցի]]): Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը: 1105 թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները:
 
=== 12-րդ դար ===
[[Պատկեր:Haghpat village nature.jpg|220px|մինի|ձախից|Հաղպատ գյուղի բնությունը, 2013 թվական]]
1177-1178 թվականներին Վրաց թագավոր [[Գեորգի III]]-ի դեմ [[Իվան Օրբելի|Իվան Օրբելու]] գլխավորած ապստամբության պարտությունից հետո [[Լոռու մարզ|Լոռին]] կարճ ժամանակով հանձնվել է սպասալարի պաշտոնով ղփչաղ Խուբասարին, այնուհետև՝ [[Մահկանաբերդ]]ի [[Արծրունիներ]]ին: Վերջիններիս իշխանության հիմնադիր [[Վահրամ Արծրունի]]ն, որն ազգակցական կապ է ունեցել [[Զաքարյաններ|Զաքարյան]] իշխանների հետ և 1181 թվականից վրաց արքունիքի ամիրսպասալարն էր, հիշատակվում է որպես Մահկանաբերդի և Հաղպատի տեր: Նրա որդիներից ամիր Քուրդ Արծրունին Քարթլիի և [[Թիֆլիս]]ի ամիրապետն էր, Բարսեղ եպիսկոպոս Արծրունին՝ Հաղպատի վանքի առաջնորդը, որը [[Թամար թագուհի|Թամար թագուհու]] հրամանով նշանակվել էր նաև [[Քարթլի (պատմական մարզ)|Քարթլի]]ի արքեպիսկոպոս:
Տող 34 ⟶ 36՝
 
[[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|Մոնղոլական արշավանքների]] նախօրեին՝ 1233 թվականին, [[Հովհաննես Մածնաբերդցի]] վանահոր օրոք, միաբանության պաշտպանության նպատակով վանքից ոչ հեռու, լեռնային դժվարամատչելի հրվանդանի վրա կառուցվել է [[Կայան բերդ]] կոչվող ամրոցը, որը, սակայն, անկարող է եղել դիմագրավել թշնամուն և 1241 թվականին ավերվել է: Հաջորդ վանահոր՝ Համազասպի ժամանակ կառուցվել են նոր, ընդարձակ գավիթը, զանգակատունը և պարսպի արևելյան մուտքը: 13-րդ դարի 2-րդ կեսին, Դոփյան տոհմից սերող Հովհաննես վանահոր օրոք վերակառուցվել է գրատան ծածկը, կից կառուցվել է սրահ, աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու արևշատության համար կանգնեցվել է «Ամենափրկիչ» նշանավոր խաչքարը: Վանքի տարածքից դուրս կառուցվել են Սուրբ Սիոն եկեղեցին և աղբյուր: Դարավերջին գրատան սրահի վրա հավելվել է փոքր մատուռ:
 
=== 13-18-րդ դարեր ===
[[Պատկեր:Ахпатское евангелие.jpg|220px|մինի|աջից|[[Հաղպատի Ավետարան]]]]
11–13-րդ դարերում վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան: Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուս. այլ կենտրոններում: Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է: Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը՝ «Քոթուկը», որը չի պահպանվել:
Տող 47 ⟶ 51՝
1786 թվականին Հաղպատի վրա է հարձակվել լեզգի Ումմա (Օմար) խանը, սակայն հանդիպելով գյուղացիների դիմադրությանը՝ նահանջել է, իսկ 1795 թվականին Թիֆլիսում Հաղպատի առաջնորդարանը ենթարկվել է Աղա Մահմուդ խանի ավերածություններին ու կողոպուտին. այլ արժեքների հետ ոչնչացվել է նաև վանքի «Քոթուկը»:
 
=== 19-րդ դար ===
19-րդ դարի սկզբին Լոռին Վրաստանի հետ միասին անցել է ռուսական կայսրությանը: 19-րդ դարի 1-ին քառորդին Հաղպատի առաջնորդներն են եղել Հովհաննես Ակնեցին (1808–1811), Աստվածատուր Արցախեցին (1811–1814) և [[Ներսես Աշտարակեցի]]ն (1814 թվականից), որոնք միաժամանակ վարել են նաև վիրահայոց առաջնորդությունը: Այդ տարիներին երկրում տիրող ռազմաքաղաքական անկայուն վիճակը ստիպել է [[Եփրեմ Ա Ձորագեղցի]] կաթողիկոսին 1822–1824 թվականներին ապաստանել Հաղպատում: Բռնի ռուսականացման քաղաքականության դեմ անհանդուրժողականության համար Ներսես Աշտարակեցին գեներալ [[Իվան Պասկևիչ]]ի թելադրանքով 1828 թվականին աքսորվել է [[Բեսարաբիա]], որտեղ առաջնորդել է տեղի հայ եկեղեցական թեմը, իսկ Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ի տեսուչ, բանաստեղծ ու մանկավարժ [[Հարություն Ալամդարյան]]ը 1830–1832 թվականներին աքսորվել է Հաղպատ:
 
1836 թվականին, Զաքարիա արքեպիսկոպոս Գուլասարյան-Բեհբուդյանցի առաջնորդության ժամանակ վերացվել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռը: Նախկին վիճակը և կարողությունները կորցրած վանքը գոյատևել է ևս մի քանի տասնամյակ: Հաղպատի վանքի վերջին վանահայրն է եղել Սերովբե եպիսկոպոս Արարատյանը. նա հիշատակվում է նաև 1873 թվականին [[Դեբեդ]] գետի վրա քարե կամրջի կառուցման առնչությամբ:
 
=== 20-րդ դար ===
[[Խորհրդային Միություն|Խորհրդային իշխանության]] տարիներին վանքը պահպանվել է որպես պատմամշակութային հուշարձան: Պարբերաբար կատարվել են ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտարապետներ՝ 1927 թվականին՝ [[Ալեքսանդր Թամանյան]], 1929 թվականին՝ Ն. Տոկարսկի, 1930 թվականին՝ Ա. Ավետիսյան, 1950 թվականին՝ Ա. Բալասանյան, 1954–1955 թվականներին՝ Հ. Հակոբյան, 1965–1966 թվականներին՝ Վ. Խաչատրյան, 1973–1975 թվականներին՝ Հ. Գասպարյան):