«Հաղպատի վանական համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
1064 թվականին [[Տաշիր-Ձորագետ]]ի թագավոր [[Կյուրիկե Ա Բագրատունի]]ն, ճանաչելով [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ թուրքեր]]ի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները: Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը [[Սանահինի վանական համալիր|Սանահինից]] տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105–1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս [[Բարսեղ Ա Անեցի]]): Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը: 1105 թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները:
[[Պատկեր:Haghpat village nature.jpg|220px|մինի|ձախից|Հաղպատ գյուղի բնությունը, 2013 թվական]]
1177-1178 թվականներին Վրաց թագավոր [[Գեորգի III]]-ի դեմ [[Իվան Օրբելի|Իվան Օրբելու]] գլխավորած ապստամբության պարտությունից հետո [[Լոռու մարզ|Լոռին]] կարճ ժամանակով հանձնվել է սպասալարի պաշտոնով ղփչաղ Խուբասարին, այնուհետև՝ Մահկանաբերդի[[Մահկանաբերդ]]ի Արծրունիներին[[Արծրունիներ]]ին: Վերջիններիս իշխանության հիմնադիր [[Վահրամ ԱրծրունինԱրծրունի]]ն, որն ազգակցական կապ է ունեցել [[Զաքարյաններ|Զաքարյան]] իշխանների հետ և 1181 թվականից վրաց արքունիքի ամիրսպասալարն էր, հիշատակվում է որպես Մահկանաբերդի և Հաղպատի տեր: Նրա որդիներից ամիր Քուրդ Արծրունին Քարթլիի և Թիֆլիսի[[Թիֆլիս]]ի ամիրապետն էր, Բարսեղ եպս.եպիսկոպոս Արծրունին՝ Հաղպատի վանքի առաջնորդը, որը [[Թամար թագուհի|Թամար թագուհու]] հրամանով նշանակվել էր նաև Քարթլիի[[Քարթլի (պատմական մարզ)|Քարթլի]]ի արքեպիսկոպոս:
 
12-րդ դարի 2-րդ կեսին սկսվել է Հաղպատի միաբանության վերելքի նոր ժամանակաշրջան, որը շարունակվել է նաև 13-րդ դարում՝ Զաքարյան իշխանների տիրապետության օրոք: Վանքում կատարվել են շինարարական մեծածավալ աշխատանքներ, որոնք չեն ընդհատվել նույնիսկ մոնղոլական տիրապետության տարիներին: Այդ ժամանակահատվածում է հիմնականում ձևավորվել և ամբողջացել վանքի ճարտարապետական համալիրը: 1185 թվյականինթվականին [[Կյուրիկե Գ]] թագավորի դուստր Մարիամը Սուրբ Նշան եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը, որը 13-րդ դարի 1-ին քառորդին, վանքի առաջնորդ [[Հովհաննես Խաչենացի|Հովհաննես Խաչենացու]] օրոք հիմնովին վերակառուցվել է և վերածվել եկեղեցու ընդարձակ գավթի: Նրա ժամանակ կառուցվել են նաև Ուքանանց տոհմի երեք խաչքար-դամբարանները, նորոգվել Սուրբ Նշան և Սուրբ Գրիգոր եկեղեցիների ծածկերը, կատարվել վանքի տարածքի ընդարձակման, պարսպապատման և բարեկարգման աշխատանքներ: Համալիրի տարածքից դուրս կառուցվել է Կուսանաց անապատը: 13-րդ դարի 1-ին քառորդին է վերագրվում նաև սեղանատան կառուցումը, որի ճշգրիտ ժամանակը հայտնի չէ:
 
[[Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում|Մոնղոլական արշավանքների]] նախօրեին՝ 1233 թվականին, [[Հովհաննես Մածնաբերդցի]] վանահոր օրոք, միաբանության պաշտպանության նպատակով վանքից ոչ հեռու, լեռնային դժվարամատչելի հրվանդանի վրա կառուցվել է [[Կայան բերդ]] կոչվող ամրոցը, որը, սակայն, անկարող է եղել դիմագրավել թշնամուն և 1241 թվականին ավերվել է: Հաջորդ վանահոր՝ Համազասպի ժամանակ կառուցվել են նոր, ընդարձակ գավիթը, զանգակատունը և պարսպի արևելյան մուտքը: 13-րդ դարի 2-րդ կեսին, Դոփյան տոհմից սերող Հովհաննես վանահոր օրոք վերակառուցվել է գրատան ծածկը, կից կառուցվել է սրահ, աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու արևշատության համար կանգնեցվել է «Ամենափրկիչ» նշանավոր խաչքարը: Վանքի տարածքից դուրս կառուցվել են Սուրբ Սիոն եկեղեցին և աղբյուր: Դարավերջին գրատան սրահի վրա հավելվել է փոքր մատուռ:
[[Պատկեր:Ахпатское евангелие.jpg|220px|մինի|աջից|[[Հաղպատի Ավետարան]]]]
11–13-րդ դարերում վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան: Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուս. այլ կենտրոններում: Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է: Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը՝ «Քոթուկը», որը չի պահպանվել:
Տող 39.
14-րդ դարի վերջին, Զաքարյանների իշխանական տան տրոհումից հետո, Հաղպատն անցել է նրանց շառավիղների՝ տեղական իշխանների տնօրինությանը. նրանք այստեղ և այլ վանքերում եղել են նաև հոգևոր առաջնորդներ:
 
14-15-րդ դարերում վանքի ձեռագրերը կողոպուտից և ոչնչացումից փրկելու նպատակով թաքցվել են մոտակա դժվարամատչելի քարայրերում, իսկ գրատունը վերածվել է մառանի: Մոռացված ձեռագրերը հայտնաբերվել են 18-րդ դարի վերջին քառորդին, [[Աբրահամ Թեքերտաղցի]] առաջնորդի ժամանակ: Վերջինս այրել է քայքայված ձեռագրերը՝ որպես գործածության համար ոչ պիտանի:
 
1155 թվականին թուրք-իրանական պայմանագրով Լոռին անցել է [[Սեֆյան ԻրանինԻրան]]ին և ընդգրկվել [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի վալիության]] մեջ, իսկ 1747 թվականին անկախացել է Իրանից և 1762 թվականին դարձյալ մտել Վրաստանի կազմի մեջ: 17-րդ դարում Հաղպատն իր շրջակայքով պատկանել է Բարաթյաններին: Միաբանությանը հովանավորել են նաև Բեհբությանները[[Բեհբությաններ]]ը: Նույն դարի 2-րդ կեսին վանքում կատարվել են վերանորոգչական մեծ աշխատանքներ: Ըստ արձանագրության տվյալների, 1651, 1655 թվականներին Խոջա Բեհբութը և Մահմեդի Ազիզը նորոգել են եկեղեցիները, որոնք վերանորոգվել են 1668 թվականի երկրաշարժից հետո: 1676–1677 թվականներին նորոգվել են Կուսանաց անապատը, վանքի պարիսպը և գրատան սրահի վերջին մատուռը:
 
17–18-րդ դարերում լեզգիները[[լեզգիներ]]ը բազմիցս հարձակվել և ավերել են վանքը, ուստի Հաղպատի առաջնորդարանը 1751–1776 թվականներին և հետագայում ևս ստիպված ժամանակավորապես պատսպարվել է Թիֆլիսում: 1776 թվականին առաջնորդարանը կրկին հաստատվել է Հաղպատում: Վրաց թագավոր [[Հերակլ II]]-ի օժանդակությամբ նորոգվել և բարեկարգվել է անխնամ մնացած վանքը: Սակայն դեռևս վտանգավոր իրավիճակը 1783 թվականին դարձյալ ստիպել է տեղափոխվել Թիֆլիս: Հաղպատի առաջնորդարանում 1768 թվականից՝ որպես աբեղա, իսկ 1778 թվականից՝ որպես Սուրբ Նշան եկեղեցու լուսարար ծառայել է [[Սայաթ-Նովան՝Նովա]]ն՝ ''Տեր-Ստեփանոս'' անվամբ:
 
1786 թվականին Հաղպատի վրա է հարձակվել լեզգի Ումմա (Օմար) խանը, սակայն հանդիպելով գյուղացիների դիմադրությանը՝ նահանջել է, իսկ 1795 թվականին Թիֆլիսում Հաղպատի առաջնորդարանը ենթարկվել է Աղա Մահմուդ խանի ավերածություններին ու կողոպուտին. այլ արժեքների հետ ոչնչացվել է նաև վանքի «Քոթուկը»:
 
19-րդ դարի սկզբին Լոռին Վրաստանի հետ միասին անցել է ռուսական կայսրությանը: 19-րդ դարի 1-ին քառորդին Հաղպատի առաջնորդներն են եղել Հովհաննես Ակնեցին (1808–1811), Աստվածատուր Արցախեցին (1811–1814) և [[Ներսես ԱշտարակեցինԱշտարակեցի]]ն (1814 թվականից), որոնք միաժամանակ վարել են նաև վիրահայոց առաջնորդությունը: Այդ տարիներին երկրում տիրող ռազմաքաղաքական անկայուն վիճակը ստիպել է [[Եփրեմ Ա Ձորագեղցի]] կաթողիկոսին 1822–1824-ին թվականներին ապաստանել Հաղպատում: Բռնի ռուսականացման քաղաքականության դեմ անհանդուրժողականության համար Ներսես Աշտարակեցին գեներալ Ի.[[Իվան ՊասկևիչիՊասկևիչ]]ի թելադրանքով 1828 թվականին աքսորվել է [[Բեսարաբիա]], որտեղ առաջնորդել է տեղի հայ եկեղեցական թեմը, իսկ Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոցիդպրոց]]ի տեսուչ, բանաստեղծ ու մանկավարժ [[Հարություն ԱլամդարյանըԱլամդարյան]]ը 1830–1832 թվականներին աքսորվել է Հաղպատ:
 
1836 թվականին, Զաքարիա արքեպիսկոպոս Գուլասարյան-Բեհբուդյանցի առաջնորդության ժամանակ վերացվել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռը: Նախկին վիճակը և կարողությունները կորցրած վանքը գոյատևել է ևս մի քանի տասնամյակ: Հաղպատի վանքի վերջին վանահայրն է եղել Սերովբե եպիսկոպոս Արարատյանը. նա հիշատակվում է նաև 1873 թվականին [[Դեբեդ]] գետի վրա քարե կամրջի կառուցման առնչությամբ:
 
[[Խորհրդային Միություն|Խորհրդային իշխանության]] տարիներին վանքը պահպանվել է որպես պատմամշակութային հուշարձան: Պարբերաբար կատարվել են ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտարապետներ՝ 1927 թվականին՝ [[Ալեքսանդր Թամանյան]], 1929 թվականին՝ Ն. Տոկարսկի, 1930 թվականին՝ Ա. Ավետիսյան, 1950 թվականին՝ Ա. Բալասանյան, 1954–1955 թվականներին՝ Հ. Հակոբյան, 1965–1966 թվականներին՝ Վ. Խաչատրյան, 1973–1975 թվականներին՝ Հ. Գասպարյան):
 
1989 թվականին, [[Խորհրդային ՀայաստանիՀայաստան]]ի կառավարության որոշմամբ, վանքը վերադարձվել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր աթոռԱթոռ Սուրբ Էջմիածնի]] տնօրինությանը: Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է (1996) [[ՅՈՒՆԵՍԿՕ]]«Համաշխարհային ժառանգության ցանկում»:
 
== Ճարտարապետություն ==