«Հաղպատի վանական համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
 
1064 թվականին [[Տաշիր-Ձորագետ]]ի թագավոր [[Կյուրիկե Ա Բագրատունի]]ն, ճանաչելով [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ թուրքեր]]ի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները: Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը [[Սանահինի վանական համալիր|Սանահինից]] տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105–1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս [[Բարսեղ Ա Անեցի]]): Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը: 1105 թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները:
[[Պատկեր:Haghpat village nature.jpg|220px|մինի|ձախից|Հաղպատ գյուղի բնությունը, 2013 թվական]]
 
1177-1178 թվականներին Վրաց թագավոր [[Գեորգի III]]-ի դեմ [[Իվան Օրբելի|Իվան Օրբելու]] գլխավորած ապստամբության պարտությունից հետո Լոռին կարճ ժամանակով հանձնվել է սպասալարի պաշտոնով ղփչաղ Խուբասարին, այնուհետև՝ Մահկանաբերդի Արծրունիներին: Վերջիններիս իշխանության հիմնադիր Վահրամ Արծրունին, որն ազգակցական կապ է ունեցել Զաքարյան իշխանների հետ և 1181 թվականից վրաց արքունիքի ամիրսպասալարն էր, հիշատակվում է որպես Մահկանաբերդի և Հաղպատի տեր: Նրա որդիներից ամիր Քուրդ Արծրունին Քարթլիի և Թիֆլիսի ամիրապետն էր, Բարսեղ եպս. Արծրունին՝ Հաղպատի վանքի առաջնորդը, որը Թամար թագուհու հրամանով նշանակվել էր նաև Քարթլիի արքեպիսկոպոս: