«Դիեգո Լաքսալտ»–ի խմբագրումների տարբերություն

ուրուգվայցի ֆուտբոլիստ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ|անուն=Դիեգո Լաքսալտ|բնագիր անուն=Diego Laxalt|պատկեր=Diego Laxalt 2018.jpg|պատկերի նկարա...»:
(Տարբերություն չկա)

21:27, 18 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Դիեգո Լաքսալտ (իսպ.՝ Diego Laxalt, փետրվարի 7, 1993(1993-02-07)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղւմ է ձախ կիսապաշտպանի դիրքում[3]։

Դիեգո Լաքսալտ
Diego Laxalt
Լաքսալտը Ուրուգվայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Diego Sebastián Laxalt Suárez
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1993(1993-02-07)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 178 սմ
Քաշ 66 կգ
Դիրք ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 93
Պատանեկան կարիերա
2003-2012 Ուրուգվայ Դեֆենսոր Սպորտինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Ուրուգվայ Դեֆենսոր Սպորտինգ 15 (1)
2013-2016 Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
2013-2014   Իտալիա Բոլոնյա 15 (2)
2014-2015   Իտալիա Էմպոլի 4 (0)
2015-2016   Իտալիա Ջենոա 43 (3)
2016-2018 Իտալիա Ջենոա 68 (4)
2018-ներկա Իտալիա Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2013 Ուրուգվայ Ուրուգվայ Մ20 16 (1)
2016-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 19-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 19-ի, 2018

Ակումբային կարիերա

Դեֆենսոր Սպորտինգ

Լաքսալտը Դեֆենսոր Սպորտինգի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ փոխարինման մտնելով Մոնտեվիդեո Ուոնդերերսի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 4-ին՝ Պենյարոլի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի փետրվարի 24-ին՝ Նասիոնալի դեմ խաղում[6]։ Դեֆենսոր Սպորտինգի կազմում Լաքսալտը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ինտեր Միլան

2013 թվականի ամռանը Լաքսալտը տեղափոխեց Ինտեր Միլան[7][8][9], սակայն օգոստոսի 21-ին 1 տարվա վարձավճարով միացավ Բոլոնյային[10]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 25-ին՝ Միլանի դեմ խաղում[11]։ Այս խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։ Բոլոնյայի կազմում Լաքսալտը անցակցրեց 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[12]։ 2014 թվականի օգոստոսի 13-ին ուրուգվայցին վարձավճարով միացավ Էմպոլիին[13][14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Սիմոնե Վերդիին Իտալիայի գավաթի Լ'Ակուիլայի դեմ խաղում[16]։ Իր առաջին և միակ գոլը խփեց դեկտեմբերի 3-ին՝ Ջենոայի դեմ խաղում[17]։ 2015 թվականի հունվարին Լաքսալտը վերադարձավ Ինտեր՝ Էմպոլիի կազմում անցկացրեց 7 խաղերից հետո[18]։

Ջենոա

2015 թվականի հունվարի 30-ին Լաքսալտը 1․5 տարվա վարձավճարով միացավ Ջենոային[19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 15-ին՝ փոխարինման մտնելով Վերոնայի դեմ խաղում[21]։ Առաջին հանդիպումը Ջենոայի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 3-ին՝ Ռոմայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը Լաքսալտը խփեց հոկտեմբերի 28-ին՝ դուբլ ձևակերպելով Տորինոյի դեմ խաղում[23]։ 2016 թվականի հուլիսի 30-ին ուրուգվայցին լրիվ տրանսֆերով միացավ Ջենոային[24][25], իսկ Քրիստիան Անսալդին Ջենոայից տեղափոխվեց Ինտեր[26]։ 2018 թվականի փետրվարի 11-ին նա խփեց Կիևոյի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Ջենոայի կազմում Լաքսալտը անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 12 գոլի հեղինակ։

Միլան

2018 թվականի օգոստոսի 17-ին Լաքսալտը 4 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն եվրո[30][31]։

Միջազգային կարիերա

2013 թվականին Լաքսալտը Ուրուգվայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի և աշխարհի աաջնություններին[32]։ Աշխարհի առաջնությունում նա անցկացրեց 7 հանդիպում, իսկ Ուրուգվայը հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Ֆրանսիային[33][34][35]։

Ուրուգվայի ազգային հավաքական Լաքսալտը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտին՝ Բրազիլիայի և Պերուի դեմ խաղերի համար[36][37], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[38][39]։ 2016 թվականի հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[40][41], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Ուրուգվայը դուրս մնաց խմբային փուլից[42][43]։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Լաքսալտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Վենեսուելայի դեմ խաղում[44]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունիսի 4-ին՝ Իռլանդիայի դեմ ընկերական խաղում[45]։

2018 թվականի մայիսին Լաքսալտը ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[46][47]։ Առաջնությունում անցկացրեց 4 հանդիպում[48], իսկ Ուրուգվայը դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ այստեղ 2-0 հաշվով պարտվելով ապագա չեմպիոն Ֆրանսիային[49][50]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[51]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դեֆենսոր Սպորտինգ 2012–13 Պրիմերա Դիվիզիոն 15 1 0 0 0 0 15 1
Բոլոնյա (վարձավճար) 2013–14 Սերիա A 15 2 0 0 15 2
Էմպոլի (վարձավճար) 2014–15 4 0 3 1 7 1
Ջենոա 2014–15 8 0 0 0 8 0
2015–16 35 3 1 0 36 3
2016–17 36 1 3 0 39 1
2017–18 32 3 2 1 34 4
Ընդհանուր 111 7 6 1 0 0 0 0 117 8
Միլան 2018–19 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 145 10 9 2 0 0 0 0 154 12

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[51]

Ուրուգվայ
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 1 0
2018 7 0
Ընդհանուր 10 0

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Uruguay - D. Laxalt - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  4. «Montevideo Wanderers - Defensor Sporting Club, Sep 1, 2012 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  5. «CA Peñarol - Defensor Sporting Club, Nov 4, 2012 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  6. «Club Nacional - Defensor Sporting Club, Feb 24, 2013 - Primera Division Clausura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  7. «Official: Inter complete Laxalt signing | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  8. «Transfer news: Inter Milan sign Uruguayan midfielder Diego Laxalt». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  9. «Inter sign youngster Laxalt». FTBL. Վերցված է 2018-08-18-ին.
  10. «Inter loan out Laxalt, Duncan & Mbaye | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  11. «Bologna FC 1909 - AC Milan, Sep 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  12. «Diego Laxalt | Football Stats | Genoa | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-08-18-ին.
  13. «Diego Laxalt joins Empoli». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2018-08-18-ին.
  14. «Empoli sign Vecino and Laxalt | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-08-18-ին.
  15. «Official: Diego Laxalt Sent On Loan to Empoli from Inter | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  16. «FC Empoli - L'Aquila Calcio, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  17. «FC Empoli - Genoa CFC, Dec 3, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  18. «Diego Laxalt | Football Stats | Genoa | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-08-18-ին.
  19. «Genoa confirm Laxalt loan | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-08-18-ին.
  20. «OFFICIAL: Laxalt signed with Genoa». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2015-01-30. Վերցված է 2018-08-18-ին.
  21. «Genoa CFC - Hellas Verona, Feb 15, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  22. «AS Roma - Genoa CFC, May 3, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  23. «Torino FC - Genoa CFC, Oct 28, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  24. «Genoa completed the purchase of Laxalt». Վերցված է 2018-08-18-ին.
  25. «Laxalt joins Genoa permanently, Agent admits he's "very happy"». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2016-05-31. Վերցված է 2018-08-18-ին.
  26. «Ansaldi joins Inter as Laxalt moves to Genoa». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2018-08-18-ին.
  27. «Chievo Verona - Genoa CFC, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  28. Milan, AC. «OFFICIAL ANNOUNCEMENT: SAMUEL CASTILLEJO & DIEGO LAXALT | AC Milan». AC Milan. Վերցված է 2018-08-18-ին.
  29. «AC Milan sign Samu Castillejo from Villarreal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  30. «Official: Milan sign Laxalt | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-08-18-ին.
  31. «Milan reach agreement with Genoa for Diego Laxalt». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  32. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  33. «France U20 - Uruguay U20, Jul 13, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  34. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Matches - France-Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  35. «Internationals: France Under-20s win U20 World Cup». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  36. «Luis Suarez returns for Uruguay, Diego Godin out | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  37. «Injured Diego Godin left off Uruguay squad for qualifiers». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  38. «Brazil - Uruguay, Mar 26, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  39. «Uruguay - Peru, Mar 30, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  40. «Laxalt for Rodriguez in Uruguay Copa America squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  41. «Uruguay preview for Copa America Centenario - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  42. Philadelphia, Reuters in (2016-06-10). «Luis Suárez fumes as Venezuela dump Uruguay out of Copa América». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  43. «Uruguay eliminated from the Copa America». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  44. «Uruguay - Venezuela, Oct 7, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  45. «Republic of Ireland - Uruguay, Jun 4, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  46. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018-06-25-ին.
  47. «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018-06-12. Վերցված է 2018-06-25-ին.
  48. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Diego LAXALT - Diego Laxalt - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.
  49. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-07-22-ին.
  50. «Muslera's terrible error compounds Uruguay's woes as France advances». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018-07-06. Վերցված է 2018-07-22-ին.
  51. 51,0 51,1 «Diego Laxalt». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-08-18-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Լաքսալտ» հոդվածին։