«Հաղպատի վանական համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Haghpat - Armenia (2935022258).jpg|մինի|ձախից|220px|Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների բարձրաքանդակը Հաղպատի վանական համալիրում]]
 
Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976 թվականին հիմնադրել են [[Աշոտ Գ]] թագավորը և նրա կին [[Խոսրովանույշ]]ը՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար: Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը: Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]] այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի: 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005–1020), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախնական պարիսպը: 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։