«Հաղպատի վանական համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
}}
Համալիրի գլխավոր և հնագույն Սուրբ Նշան եկեղեցին [[976]]-[[991]]-ին կառուցել է [[Խոսրովանույշ]] թագուհին՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) արևշատության համար։ Այն դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է՝ չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով։ Երկայնական պատերին կից երկուական հզոր որմնամույթերից բարձրացող կամարներին հենվում է եկեղեցին պսակող հսկայածավալ գմբեթը։ Աղոթասրահը պատվել է որմնանկարներով, որոնց մնացորդները կան ավագ խորանում՝ գահին նստած [[Հիսուս Քրիստոս]]ը, ավետման, ծննդյան և մկրտության տեսարաններ, հարավային պատին՝ Խութլուբուղայի ողջ հասակով պատկերը։ Եկեղեցու ճակատները (բացի արևմտյանից) ունեն եռանկյունաձև կտրվածքով զույգ հայկական խորշեր։
[[Պատկեր:Haghpat - Armenia (2935022258).jpg|մինի|ձախից|250px|Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների բարձրաքանդակը]]
 
Արևելյան ճակտոնի տակ Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակն է (դեմառդեմ կանգնած պահում են եկեղեցու մանրակերտը)։ Սուրբ Նշան եկեղեցուն տարբեր ժամանակներում երեք կողմից կցվել են շինություններ, որոնցից վաղագույնը՝ արևմտյան ճակատին կից գավիթը, կառուցել է վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացին, 13-րդ դարի սկզբին Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։ 12 դարի 2-րդ կեսից 14 դարը Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ 11-րդ դարի վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, 1105 թվականին Հաղպատը և Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111-1113 թվականներին անկում է ապրում տեղական թագավորությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսից 14-րդ դարը Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ [[Զաքարյաններ]]ին: Իվանե Ջաքարյանի հրամանով [[1223]] թվականին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։ 11-13 դարերում [[Հայաստան]]ում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են [[քերականություն]], [[հռետորություն]], [[փիլիսոփայություն]], [[աստվածաբանություն]], [[երաժշտություն]] և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։