«Հենրի IV (Ֆրանսիա)»–ի խմբագրումների տարբերություն

ճշտումներ
(Նավարրա → Նավառա)
(ճշտումներ)
{{Այլ կիրառումներ|Հենրի IV (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Հենրի IV''', ({{ԱԾ}}), [[Ֆրանսիայի միապետների ցանկ|Ֆրանսիայի թագավոր]] 1589-ից։ [[Բուրբոններ]]ի դինաստիայի առաջին ներկայացուցիչը։ 1562-ից [[Նավառա]]յի թագավոր (Հենրի Նավառացի)։
 
Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար։ 1593-ին ընդունել է կաթոլիկություն և մտել [[Փարիզ]]։ 1598-ի Նանտի էդիկտով հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ։ Հենրի IV-ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմանը. դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նահանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը են։ Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել [[Ֆրանսիա]]յի մանուֆակտուրաների զարգացումը, բարեկարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ ևն։ 1604-ին սկսվել է Կանադայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից։ Հենրի IV-ի կառավարությունը վերացրել է գյուղացիների ժամկետանց պարտքերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը։ Հենրի IV-ը ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազմակերպելու գործում, նախապատրաստել Տաբսբուրգների դեմ պատերազմը։ Հենրի IV-ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ [[Ռավալյակ]]ը։
40 934

edits