«Մասյացոտն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +{{անաղբյուր}}
No edit summary
 
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Մասյացոտն''' ([[գրաբար]]՝ '''Ոտն Մասեաց''', թարգմանություն՝ ''«Մասիսների ստորոտ»'')՝ գավառ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգում, իր անունն ստացել է համանուն լեռնագագաթների անունից։ Տարածվում էր Մեծ և Փոքր Մասիսների հրաբխային զանգվածների շրջանում, ծիտս լեռնային գավառ է, ունի սուր կլիմա։ Մասյացոտնի պատմական վայրերից նշանավոր է [[Ակոռի]] գյուղը, որտեղ [[Սասանյան Պարսկաստան]]ի դեմ ծավալված երկրորդ ապստամբության ժամանակ (481-484 թթ.) Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական 400 հոգանոց զորագունդը ջախջախել է իրեն թվաքանակով մի քանի անգամ գերազանցող պարսկական զորքերին։
Հայկական մի փոքրիկ զորամաս [[481 թվական]]ին փայլուն հաղթանակ տարավ թշնամու մի քանի հազար զինվորներից բաղկացած խոշոր զորագնդի դեմ։ Հենց այդ կարևոր դեպքով էլ [[Ակոռի]] անշուք գյուղը նշանավորվեց հայ ժողովրդի պատմության մեջ։
Ակոռի գյուղը գտնվում է [[Մեծ Մասսի]] հյուսիսարևմտյան լանջին։ Նա հիմնովին կործանվեց [[1840 թվական]]ին Մասսի շրջանում տեղի ունեցած [[երկրաշարժ]]ի հետևանքով։ Ներկայումս նրա գտնված տեղից ոչ հեռու գոյություն ունի մի այլ գյուղ, որը ևս կոչվում է Ակոռի։ Պատմական Ակոռի գյուղը վերջինից տարբերելու համար ընդունված է կոչել [[Հին Ակոռի]]։
 
{{Մեծ Հայք-անավարտ}}