«Հին Եգիպտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 113.
Չորրորդ դարում, երբ Հռոմեական կայսրությունը բաժանվեց, Եգիպտոսը հայտնվեց Արևելյան կայսրության մեջ, մայրաքաղաք դարձավ Կոստանդնուպոլիսը: Կայսրության վերջին տարիներին Եգիպտոսը ընկավ [[Սասանյան Պարսկաստան]]ի բանակից (618-628 թթ.): Այնուհետև վերադրձվեց հռովմեկան կայսր Հերակլիուսի (629-639 թթ.): Այնուհետև վերջնականապես գրավվեց Մահմեդական [[Ռաշիդոն]]ի բանակի կողմից՝ 639–641 թվականներին, որով էլ ավարտվեց հռովմեական ժամանակաշրջանը:
 
== Կառավարություն և տնտեսություն ==
=== Կառավարման համակարգ և առևտուր ===
[[Պատկեր:Pharaoh.svg|մինի|Փարավոնը սովորաբար նկարազարդվում էր թագավորական իշխանության և ուժի խորհրդանիշներ կրող:]]
[[Փարավոն]]ը երկրի բացարձակ միապետն էր և հողի ու նրա ռեսուրսների ամբողջական վերահսկողը: Թագավորը զինվորական գերագույն հրամանատարն էր և իշխանության ղեկավարը, ով իր աշխատաքները իրակացնելու համար ապավինում էր բյորոկրատիային: Վարչակազմի երկրորդ հրամանատարը [[Վեզիր|վեզիրն էր]], որը հանդես էր գալիս, որպես թագավորի ներկայացուցիչ, ով համակարգում էր հողային տարածքների հետազոտությունները, գանձարանը, կառուցապատման նախագծերը, իրավական համակարգը և արխիվները:<ref name="Manuelian358">Manuelian (1998) p. 358</ref> Երկիրը բաժանվում էր 42 վարչական շրջանների, որոնք կոչվում էին [[նոմ]]եր, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էր [[նոմարխ]], որը իր իրավասությունների համար անմիջական հաշվետու էր վեզիրին: Տաճարները կազմում էին տնտեսության կորիզը:Դրանք ոչ միայն երկրպագության համար նախատեսված տներ էին, այլև պատասխանատու էին ազգային հարստության հավաքագրմանը և պահպանմանը, որը տեղի էր ունենում ամբարման համակարգով, որտեղ պահվում էին նաև հացահատիկները և դրանք վերահսկվում էին վերակացուի կողմից, ով վերաբաշխում էր հացահաիկը և մնացած բարիքները<ref>Manuelian (1998) p. 363</ref>: