«Մալալա Յուսուֆզայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
[[2009 թվական]]ի սկզբներին, լինելով ընդամենը 11-12 տարեկան մի աղջնակ, Մալալան կեղծ անվան ներքո իր բլոգն է բացել ու վարել [[BBC]] Urdu-ի (BBC-ի ուրդուական ծառայության) համար՝ մանրամասնորեն նկարագրելով իր առօրյան, խոհերն ու ապրումները թալիբական տիրապետության շրջանում: Հաջորդած ամռանը լրագրող Ադամ Բ. Էլիկը նրա մասին ծավալուն նյութ է պատրաստել [[New York Times]] թերթի համար՝ պատկերելով նրա կյանքը այն ծանր ժամանակներում, երբ զինյալներ էին ներխուժել գյուղ: Այսպիսով՝ դեռ մանուկ հասակից Մալալան համբավ է ձեռք բերել, հարցազրույցներ տվել թերթերի, ամսագրերի, հեռուստատեսության ու ռադիոյի համար, և ակտիվիստ Դեսմոնդ Տուտուի կողմից նրա թեկնածությունն առաջադրվել է Երեխաների խաղաղության միջազգային մրցանակ շնորհելու համար::
 
[[2012 թվական]]ի թվականի [[հոկտեմբերի 9]]-ին, երբ Մալալան իր երկու ընկերուհիների հետ քննություն հանձնելուց հետո ավտոբուսով հայրենի գյուղ էր վերադառնում, թալիբ մի հրաձիգ մահափորձ կատարեց նրանց նկատմամբ՝ ինքնաձիգից կրակ բացելով նրանց ուղղությամբ, դրանով իսկ ցանկանալով պատժել աղջիկներին՝ նրանց ակտիվիստական գործունեության համար: Կրակահերթ արձակելուց հետո հրաձիգն անհետացավ, իսկ Մալալան գիտակցությունը կորցրած՝ տապալվեց ցած. գնդակը դիպել էր նրա գլխին: Աղջկան արագ փոխադրեցին [[Ռավալպինդի]]ի համբավավոր հիվանդանոցներից մեկը, բայց, չնայած պակիստանցի լավագույն բժիշկներինբժիշկների գործադրած ջանքերին, նա գիտակցության չէր գալիս, և վիճակը մնում էր ծայրահեղ ծանր: Ի վերջո հնարավոր եղավ աղջկան փոխադրել [[Մեծ Բրիտանիա]]՝ Բիրմինգհեմի Եղիսաբեթ թագուհու անվան հիվանդանոց: Խիզախ աղջնակի կյանքի համար պայքարը հուզել էր աշխարհի տարբեր ծայրերում ապրող հազարավոր մարդկանց, որոնք իրենց աջակցությունն ու հնարավոր ամեն ինչով օգնելու պատրաստակամությունն էին հայտնում: [[Deutsche Welle]]-ն [[2013]] թվականի հունվարին գրեց, որ Յուսուֆզայը կարող է ճանաչվել որպես աշխարհի ամենահռչակավոր պարմանուհին:
 
Մահափորձից մի քանի շաբաթ անց մահմեդական հիսուն հեղինակավոր ղեկավար կրոնավորներից բաղկացած մի խումբ հրապարակայնորեն դատապարտեց աղջնակի նկատմամբ իրագործված հաշվեհարդարը և [[ֆաթվա]] հայտարարեց նրանց դեմ, ովքեր փորձել էին սպանել նրան: Թալիբանի պաշտոնյաները ի պաասխան դրա՝ նորանոր մեղադրանքներ ու սպառնալիքներ հնչեցրին Մալալայի հասցեին՝ հասկացնել տալով, որ երկրորդ մահափորձն են ծրագրել և դա վավերացրել են կրոնական երդումով: Ինչպես և պետք էր սպասել, այդ հայտարարությունները միջազգային դատապարտման արժանացան:
 
Ապաքինվելուց հետո Յուսուֆզայը դարձավ կրթության իրավունքի համար պայքարող ամենաականավոր ակտիվիստներից մեկը, եթե ոչ ամենաականավորը: Նա հիմնեց շահույթ չհետապնդող Malala Fund հիմնադրամը: [[2013 թվական]]ինթվականին նրա հեղինակակցությամբ լույս տեսավ «I am Malala» («Ես Մալալան եմ») գիրքը, որը դարձավ համաշխարհային բեսթսելլեր: [[2012 թվական]]ին նրան շնորհվեց Պակիստանի խաղաղության պատանեկան ազգային մրցանակը, որը շնորհվում էր առաջին անգամ: Հաջորդ տարի ակտիվիստ աղջիկն արժանացավ [[Անդրեյ Սախարով]]ի մրցանակի, որը մարդու իրավունքների համար նրա ակտիվ պայքարի գնահատականն էր: Իսկ [[2014 թվական]]ին տասնյոթամյա Մալալա Յուսուֆզայը, Քայլաշ Սաթյարթիի հետ, ստացավ խաղաղության [[Նոբելյան մրցանակ]]՝ դառնալով Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: [[2015-ին]] թվականին նրա մասին նկարահանված «Նա կոչեց ինձ Մալալա» փաստավավերագրական կարճամետրաժ [[կինոնկար]]ը ներկայացվեց համապատասխան անվանակարգում [[Օսկար մրցանակ]]ի: Time ամսագրի 2013, 2014, 2015 թվականների համարները Մալալային ներկայացրեցին որպես աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկի:
[[2017 թվական]]ին Յուսուֆզային շնորհվեց [[Կանադա]]յի պատվավոր քաղաքացու կոչում, նա դարձավ Կանադայի Համայնքների պալատին ուղերձ հղած ամենաերիտասադ անձնավորությունը: