«Մարիա ալ-Կիբտիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
== Որդի ==
Հիջրայի 8 թվականի վերջին Մարիան ունեցել է որդի, որին անվանել են Իբրահիմ: Մուհամմադ մարգարեն ուրախացել է որդու ծնունդով, նրա հետ շատ կապվել և ամենուր նրան տարել ձեռքերի վրա: Որպես որդու ծննդի երախտագիտության նշան՝ Մուհամմադը Մարիային ազատություն է տվել՝ ասելով. «Նրա որդին ազատեց նրան»<ref name="Аль-Ваъй" />:
 
Նոր իրավիճակը Մուհամմադ մարգարեի մյուս կանանց մոտ խանդ է առաջացրել և հանգեցրել նրան, որ Հաֆսան ու Աիշան նրա դեմ դավ են ծրագրել: Դավադրության արդյունքում Մուհամմադն իրեն զրկել է Մարիայի ամուսնական քնքշությունից:
 
Մի անգամ, հիանալով որդով, նա Աիշային ասել է. «Տես՝ ինչ նման է [ինձ]», ինչին կինը փնթփնթալով պատասխանել է. «Նմանություն չեմ տեսնում»: Հնարավոր է, որ այդ ժամանակ շշուկներ են տարածվել, որ Իբրահիմը Մարիայի մոտի ներքինի եգիպտացու որդին է: Մի անգամ Աիշան նույնիսկ խոստովանել է. «Ոչ մի կնոջ ես այդպես չեմ խանդել, ինչպես Մարիային, այն պատճառով, որ նա գեղեցիկ էր, գանգուր մազերով, և Ալլահի պատգամաբերը հիանում էր նրանով, և նրան նրանից որդի է տրվել, իսկ մեզ չի տրվել»{{sfn|Большаков|1989}}: Սակայն [[սուննի]] աստվածաբաններն այդ պատմությունը համարում են հորինված<ref>{{Книга|автор = аз-Захаби, Ибн Касир, аш-Шаукани и Альбани|заглавие = Разбор относительно достоверности разных сообщений (хадисов и асаров) о биографий первых поколений.|ответственный = |издание = |место = |издательство = |год = |страницы = |страниц = |isbn = }}</ref>:
 
Իբրահիմը ծնվելուց 16 ամիս անց հանկարծակի հիվանդացել է ու մահացել: Մուհամմադ մարգարեի կողմից հուղարկավորության աղոթքը կատարելուց հետո նրան թաղել են «Ալ-Բաքի» գերեզմանոցում: Այդ օրը տեղի է ունեցել [[արևի խավարում]], և Մուհամմադ մարգարեի ուղեկիցներից մեկն ասել է. «Արևը խավարել է Իբրահիմի մահից»: Բայց Մուհամմադն ասել է. «Հիրավի, արևն ու լուսինը Ալլահի նշաններից են: Նրանք չեն խավարում ինչ-որ մարդու մահվան կամ կյանքի պատճառով: Հետևաբար, երբ դուք խավարում եք տեսնում, աղերսեք Ալլահին, փառաբանեք նրան, նամազ արեք և ողորմություն տվեք»<ref name="Аль-Ваъй" />:
 
== Ծանոթագրություններ ==