«Մարիա ալ-Կիբտիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
Հիջրայի 6 թվականին (627-628) թվականներին Մուհամմադ մարգարեն նամակ է ուղարկել [[Մերձավոր Արևելք]]ի իշխանավորներին, որով նրանց տեղեկացրել է [[իսլամ|նոր հավատքի]] հայտնվելու մասին և հրավիրել միանալ նրան: Եգիպտոսի տիրակալ [[Մուկաուկիս]]ին նամակը հասցրել էր Հատիբ իբն Աբու Բալտան: Ի պատասխան նամակին՝ Մուկաուկիսն ուղարկել է նվերներ, որոնց թվում եղել են երկու ստրկուհիներ (Մարիա և Սիրին), Մաբուր անունով ստրուկը, հազար միսքալ ոսկի, ատլասե քսան հագուստ, Դալդալ անունով ջորի և Յաֆուր անունով [[ավանակ]]<ref name="Аль-Ваъй">{{cite news|url=http://www.al-wayi.org/archive/57-293/506-mariya-kopti.html|title=Из серии «Матери правоверных». Мария - представительница коптов |publisher=Журнал Аль-Ваъй (Сознание)|accessdate=2013-03-30|archiveurl=http://www.peeep.us/debe750e|archivedate=2013-03-30}}</ref>: [[Մեդինա]]յի ճանապարհին Հատիբ իբն Աբու Բալտան զրուցել է ստրուկների հետ: Երկու աղջիկներն էլ ընդունել են իսլամն ու Մեդինա մտել որպես մահմեդական հավատացյալներ<ref>Ибн Исхак, «Сира расулюллах»</ref>:
 
Ժամանելով Մեդինա՝ Հատիբը Մուհամմադ մարգարեին է հանձնել նամակն ու նվերները, վերջինս պատվով ընդունել է նրանց: Մարիային բնակեցրել են Մեդինայի շրջակայքում գտնվող «ալ-Ալիա» կոչվող վայրում (այժմ՝ ալ-Ավալի»): Մարիայի քրոջը՝ [[Սիրին բինթ Շամուն|Սիրինին]], կնության են տվել [[Հասսան իբն Սաբիթ]]ին, որը հայտնի բանաստեղծ էր<ref name="Tabari p.131">ат-Табари, Тарих, С.131.</ref>: Սիրինը և Հասսանն ապրել են երջանիկ, ունեցել են մեկ որդի՝ Աբդուլրահման իբն Հասսանը, որը շարունակել է հոր բանաստեղծական ուղին<ref name="Аль-Ваъй" />:
 
Մարիա ալ-Կիբտիան մահացել է 637 թվականին ծանր հիվանդությունից: Խալիֆ Ումարը և Մեդինայի մյուս բնակիչները կատարել են հուղարկավորության աղոթք և հուղարկավորել «Ալ-Բաքի» գերեզմանոցում<ref name="Аль-Ваъй" />:
 
== Ծանոթագրություններ ==