«Սուրբ Խաչ եկեղեցի (Լվով)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
'''Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցի''' ({{lang-uk|Це́рква Свято́го Хреста́}}), հայտնի է նաև, որպես '''Միսիոներական կոստյոլ''', ուշ [[Վերածնունդ (դարաշրջան)|Վերածննդի]] դարաշրջանի ճարտարապետական կոթող գոթական ոճի առանձին հավելումներով։ Գտնվում է [[Լվով]] քաղաքում ([[Ուկրաինա]])` Զամարստինովսկայա փողոցում։ Ներկայումս շենքը և հարակից շինությունները պատկանում են [[Ուկրաինա]]յի ներքին գործերի նախարարության Լվովյան ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետին։
 
Հայկական Սուրբ Խաչի փայտե եկեղեցին այս տեղում կանգնած է եղել XVI դարի կեսերից։ Նոր վանքի կառուցումն սկսվել է [[1629]] թվականին` հայ վաճառական Սահակ Ագոպսովիչի միջոցներով, և ավարտվել է [[1630]] թվականին։ Վանքին կից գտնվել են [[վասիլյանուհիներ]]ի կանացի վանական միաբանության քարե շինությունները։ [[Ունիատ հայեր]]ի հետ բախումներից հետո միանձնուհիները տեղափոխվեցին [[Յազլովցե]] և [[Կամենեց-Պոդոլսկ]]։ [[1655]] թվականին քաղաքի իշխանությունները հանեցին վանքի տանիքի կապարե սալերը և որպես փոխհատուցում տվեցին [[Բոգդան Խմելնիցկի|Բոգդան Խմելնիցկուն]]` նրա բանակի կողմից քաղաքի պաշարման ժամանակ<ref>''Գրանկին Պ. Ե.'' З історії львівських дахів (XV—XIX ст.) // Будуємо інакше.&nbsp;— №&nbsp;3, 4, 1999.&nbsp;— С. 38.</ref>։ Միանձնուհիների մի մասը վերադարձավ [[1680]] թվականին և բնակություն հաստատեց հայկական վանքի տարածքում` հիմնելով միաբանություն [[Բենեդիկտացիներ|բենեդիկտինյան կանոնով]]։ [[1671]] թվականին հայկական արքեպիսկոպոս Թորոսևիչը վանքի մի մասը հանձնեց [[թեատինյաններ]]ին, որոնք նրա հրավերով եկել էին [[Հռոմ]]ից և այստեղ ստեղծեցին պապական կոլեգիա հայ երիտասարդության ուսուցման համար։ 1681–ին1681 թ.–ին վանքը ամբողջովին փոխանցվեց նրանց։ Ուսանողների քանակն ավելանում էր, և թեատինյաններն սկսեցին կառուցել նոր շինություն։ Նոր շենք տեղափոխվելուց հետո Սուրբ Խաչ եկեղեցուն կից վանական համալիրը վաճառվեց միսիոներ հայրերին, ովքեր էլ [[1744]] թվականից սկսեցին վերակառուցել այն [[բարոկկո]] ոճով՝ գերմանացի ճարտարապետ Բ. Մերեռինի նախագծով։ 1769–ին1769 թ.–ին միսիոներները ձեռք բերեցին նաև վանքի շենքը՝ փոխանակելով այն [[սուրբ Վոյցեխի կոստյոլ]]ի հետ, որը գտնվում էր Բարձր ամրոցի մոտ։
 
1782–ին1782 թ.–ին միսիոներների վանքը վերացվեց ավստրիական իշխանությունների կողմից։ Առգրավված տարածքում կազմակերպվեց ռազմական հոսպիտալ, իսկ ավելի ուշ՝ զինվորական բանտ։ Եկեղեցին ծառայում էր որպես աղոթատեղի բանտարկյալների համար։ Որոշ ժամանակ անց վանքը դարձվեց զինանոց։ Այն բանից հետո, երբ կից կառուցվեց նոր զինանոց, վանքի շենքում տեղավորվեց զինվորական դատարանն իր սեփական բանտով։ 1939-1941 թվականներին այստեղ գործել է [[ՆԳԺԿ]] բանտը։ Վերակառուցումների արդյունքում, որոնք շարունակվում էին [[XIX դար|XIX-րդ]] և [[XX դար|XX-րդ]] դարերի ընթացքում, փոփոխվել է ներքին հարդարանքը և հայտնվել են մերձակա շինություններ։
 
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո վանքի շինությունը զբաղեցնում էր հրշեջ ուսումնարանը։ Այժմ վանական համալիրը պատկանում է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության ակադեմիային<ref>{{cite book |author = Սլոբոդյանյուկ Մ. Վ. |title = Լվովի հանրագիտարան |location = Լվով|publisher = Լիտոպիս|year = 2010|volume = 3|pages = 29|isbn = 978-966-7007-99-7}}</ref>:
 
Եկեղեցին օգտագործվում է հունական-կաթոլիկ և ուղղափառ համայնքների կողմից եկեղեցական ծառայությունների մատուցման համար։