«Կառլ Բոշոֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#100wikidays(11)SouthAfricaday21
 
No edit summary
Տող 8.
== Աֆրիկաներական ազգայնական ==
Կառլ Բոշոֆը եղել է համոզված աֆրիկաներյան ազգայնական և ապարտհեյդի կողմնակից: 1980 թվականին նա փոխարինեց [[Գերտ Ֆիլյուն]]ին Բրուդերբոնդի նախագահի պաշտոնում: Նա ունեցել է ծայրահեղ պահպանողական դիրքորոշում՝ առակելովառարկելով [[Պիտեր Վիլլեմ Բոտա]]ի ասհմանադրականսահմանադրական բարեփոխումներին: 1983 թվականին թողեց նախագահական պաշտոնը<ref>[http://www.sahistory.org.za/people/professor-carel-boshoff Professor Carel Boshoff]</ref>:
 
Սակայն 1980-ականների կեսերից Բոշոֆը սկսեց ընդունել, որ ապարտհեյդը հնարավոր չէ պահպանել իր նախկին ձևով: Միաժամանակ նա հանդես եկավ բազմառասա համակարգի անցման դեմ: 1986 թվականին Բոշոֆը ղեկավարում էր Աֆրիկաներների ազատության ֆոնդ պահպանողական կազմակերպությունը: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ աֆրիկաներական եկեղեցական և մշակութային կազմակերպություններում: Նա հանդես է եկել որպես Ֆոլկստատի բուրական հանրապետության տիպի սպիտակ պետության գաղափարախոս և քարոզիչ:
 
== Օրանիայի հիմնադիր ==
1990 թվականին Կառլ Բոշոֆը [[Նելսոն Մանդելա]]յի հետ քննարկեց «զուտ աֆրիկաներական» բնակեցման կազմակերպման հարցը: Հենց այդ ժամանակ էլ քառասուն աֆրիկաներ ընտանիքներ [[Կառու (տարածք)|Կառուում]] գնեցին 450 հեկտար լքված հողեր (որպես ձևական գնորդ հանդես եկավ Բոշոֆի կազմակերպությունների հետ փոխկապակցված Vluyteskraal Aandeleblok ընկերությունը): Կառուցվեց ջրանցք, անցկացվեց ոռոգման համակարգ, կառուցվեց նաև Օրանիա քաղաքը, որպես [[Բուրեր|բուրական]] Ֆոլկստատի նախատիպ:
 
Օրանիայում մշակվեցին աֆրիկաներական ավանդույթները, աֆրիկաանսով հաղորդակցման համակարգը և կալվինիստական կրոնական պրակտիկան: Նախագիծը հավանության արժանացավ արմատական աֆրիկաներական ազգայնականների և կառավարության Աֆրիկյան ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կողմից: Օրանիան դարձավ յուրահատուկ «անվտանգության փական» և աֆրիկաներական դիմադրության ներուժը կենտրոնացավ դրա զարգացման վրա: Դիտորդները նշում են պատրիարքական համակարգի կարգ ու կանոնը Օրանիայում, քաղաքային կյանքի կայունությունը, հանցագործություների գործնական բացակայությունը, որը եզակի երևույթ էր այդ ժամանակաշրջանի [[ՀԱՀ]]-ի համար<ref>[http://www.telegraph.co.uk/news/obituaries/8388984/Carel-Boshoff.html# Carel Boshoff]</ref>: