«Համբույր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 6.
Միայն ընկերների խորհուրդները բավական չեն, որպեսզի սովորեն ճիշտ համբուրվել։ Համբույրն անհատական է յուրաքանչյուր մարդու համար։ Մեկին դուր է գալիս մեղմ, քնքուշ համբույրը, մյուսը հաճույք է ստանում կրքոտ, բուռն համբույրներից։ Իհարկե, պետք է սովորել համբուրվել, և ավելի լավ է, դա անել հասակակաիցների հետ և փորձ հավաքել։ Նա, ով երբեք չի համբուրվել, պետք է նախ և առաջ, հաղթահարի վախի զգացումը։ Վախը խանգարում է հարաբերությունների զարգացմանը, կաշկանդում է մարդուն և նույնիսկ ամենալավ ու ռոմանտիկ հարաբերությունները կարող է փչացնել։ Պետք է խորը շունչ քաշել, վստահել ձեր ընտրյալին և ազնվորեն խոսել կաշկանդված վիճակի մասին։ Հնարավոր է, որ նա նույնպես ունի նման զգացումներ։ Միասին ավելի հեշտ կարելի է հաղթահարել այդ պատնեշը և նույնիսկ, ավելի մտերմանալ։
 
Առաջին համբույրից հետո կարող է պարզվել, որ ոչ մի խնդիր չկար, կար միայն անվստահություն։ Քանի որ առաջին համբույրը շատ կարևոր է, պետք է հաճելի ու ռոմանտիկ վայր ընտրել դրա համար։ Հետագայում դուք հաճույքով կհիշեք ոչ միայն առաջին համբույրը, այլև մթոլորտըմթնոլորտը, որտեղ այն տեղի ունեցավ։
 
Մարդաշատ վայրերում համբուրվելը սխալ է և տգեղ։ Առաջին համբույրի համար պետք է առանձնանալ։ Երիտասարդները պետք է հիշեն, որ համբույրի համար օրենքներ չկան, առաջին համբույրը պետք է ինքնաբուխ լինի և զգացմունքային, այլապես հաճույք չի պատճառի։ Առաջին համբույրը պետք է ջերմ ու սիրով լինի, ոչ թե կրքոտ։ Կիրքը սեռական հարաբերություններին է բնորոշ, իսկ առաջին համբույրի իմաստը քնքշության մեջ է։ Բացառված չէ, որ առաջին համբույրին հաջորդի կրքոտ սեր։ Համբույրը պետք է սկսել շուրթերի մեղմ հպումից։ Պետք չէ ակտիվ կամ պասիվ դերում հանդես գալ։ Համբույրը շուրթերի մի յուրօրինակ խաղ է, որին երկուսն էլ պիտի հավասար մասնակցեն։ ԱստիճանավարԱստիճանաբար պետք է հասկանալ, թե ինչն է դուր գալիս դիմացինին։
 
Եթե հանդիպման եք գնում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեք ձեր հիգիենային ու բերանի խոռոչի թարմությանը։ Բավական չէ միայն ատամները լվանալ, կարելի է հատուկ թարմացնող միջոցներ օգտագործել, հետևել շրթունքների վիճակին՝ հատուկ խոնավեցնող բալզամի կամ հիգիենիկ շրթներկի օգնությամբ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Համբույր» էջից