«Էթիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
=== Առաքինություն ===
[[Պատկեր:Socrates_BM_GR1973.03-27.16.jpg|մինի|[[Սոկրատես]]]]
Առաքինի էթիկան բնորոշում է բարոյական էակի բնավորությունը և տեսակը որպես բարոյական վարվելակերպի պատճառ և հաճախ է օգտագործվում [[Սոկրատես|Սոկրատեսի]], [[Արիստոտել|Արիստոտելի]] և այլ [[Անտիկ հունական փիլիսոփայություն|հույն փիլիսոփաների]] տեսակետը նկարագրելու համար: [[Սոկրատես|Սոկրատեսը]] (մթա. 469–399) առաջին հույն փիլիսոփաներից էր, որը խթանեց, որպեսզի թե՛ գիտնակաները և թե՛ հասարակ մարդիկ սկսեն ավելի շատ ուշադրություն դարձնել մարդկային էությանը ոչ թե շրջակա միջավայրին: Ըստ այս տեսակետի՝ մարդու կյանքի մասին ինֆորմացիան համարվում էր առաջնային, իսկ մնացած երկրորդային էր: [[Ինքնաճանաչում|Ինքնաճանաչումը]] համարվու էր կարևոր բաղադրիչ հաջողության հասնելու համար և միանշանակ անհրաժեշտ բարիք էր: Մարդը ով ինքնաճանաչ է կգործի իր հնարավորթությունների սահմանի շրջանակներում բարձրունքի հասնելու համար, մինչ անգրագետը կսայթակի և կբախվի դժվարությունների: Ըստ Սոկրատեսի՝ եթե անձը ցանկանում է հասնել ինքնաճանաչման, ապա նա պետք է իմանա յուրաքանչյուր փաստ իր գոյության մասին: Սոկրատեսը ենթադրում էր, որ բնականաբար մարդիկ կանեին բարի գործեր, եթե իմանաին թե, որն է ճիշտը: Չար կամ վատ գործերը անգրագիտության հետևանք են: Եթե հանցագործը իսկապես տեղյակ լիներ իր հանցանքի ինտելեկտուալ և հոգևոր հետևանքներին, ապա նա ոչ թե չերչէր կատարի հանցանքը, այլ անգամ չէր էլ մտածի հանցանք կատարելու մասին: Ըստ Սոկրատեսի յուրաքանչյուր մարդ, որը գիտի՝ թե ինչն է իսկապես ճիշտ ավտոմատ կերպով կվարվի ճիշտ: Սոկրատեսը փոխկապակցում էր գիտելիքը առաքինության հետ, նույն կերպ էլ նա առաքինությունը փոխկապակցում էր [[Ուրախություն|ուրախության]] հետ: Իսկապես իմաստուն մարդը կիմանա թե ինչն է ճիշտ, կանի այն, ինչ լավ է և ուստի կլինի երջանիկ<ref name="SahakianSahakian19662">{{cite book|title=Ideas of the Great Philosophers|author1=William S. Sahakian|author2=Mabel Lewis Sahakian|publisher=Barnes & Noble|year=1966|isbn=978-1-56619-271-2}}</ref>{{rp|32–33}}:
 
[[Արիստոտել|Արիստոտելը]] (մթա. 384–323) առաջադրել է բարոյական համակարգ, որը կարող ենք նկարագրել «առաքինի» բառով: Ըստ Արիստոտելի տեսակետի, երբ մարդը գործում է ըստ առժանվույն, ապա նա կանի միայն լավ գործեր և գոհ կմնա: Դժբախտությունը և գերհոգնածությունը սխալներ անելու հետևանք են, որոնք հանգեցնում են անիրականացված նպատակների և խղճուկ կյանքի: Հետևաբար մարդկանց համար պարտադիր բնույթ է կրում ապրել ըստ առժանվույն, որը հնարավոր է միայն առաքինությունը կիրառելով կյանքում, որն էլ կօգնի մեզ զգալ բավարարված և ամբողջական: Երջանիկ լինելը համարվում էր վերջնական նմապատակակետ: Մնացած բաները, օրինակ՝ քաղաքակիրթ կյանքը կամ հարստությունը, արժեվորվեցին և օգտակար համարվեցին, երբ ընդգրկվեցին առաքինության մեջ: Առաքինի լինելը ամենաճիշտ ուղին է երջանիկ լինելու համար:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էթիկա» էջից