«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ [[Արևմտականացում|արևմտականացման]] քաղաքականություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆ-ի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում [[Ընդդիմություն|ընդդիմությունը]] արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում [[Իրանի պետական անվտանգության նախարարության]] (سازمان اطلاعات و امنیت کشور‎ — Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar») կողմից: Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից [[Ռուհոլլա Խոմեինի|Ռուհոլլա Խոմեինին:]] Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ:
 
Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը: [[1963|1963 թվականի]] [[Հունիսի 5|հունիսի 5-ին]] Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր: Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ: ԽոմեինինտնայինԽոմեինին տնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը: [[1964|1964 թվականի]] [[Նոյեմբեր|նոյեմբերին]] Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից:
 
Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը: Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց [[Իսլամական հանրապետություն|իսլամական հանրապետութուն]]: Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում:
Տող 49.
 
Վերոնշյալ տնտեսական ճգնաժամը, քաղաքական լարվածությունը, դժգոհությունները և 1978 թ.-ին ԱՄՆ կառավարության և մարդու իրավունքների պաշտպանության ճնշումների ներքո քաղաքական մթնոլորտի ավելի բաց դառնալու հետ մեկտեղ, նույն տարվա աշնան ու ձմռան ամիսներին դրսևորվեցին փողոցային զանգվածային բողոքի ցույցերի տեսքով:<ref>آبراهامیان، ایران بین دو انقلاب، ص۵۳۴</ref>
 
Տնտեսական անկումն ու ճգնաժամը, համընդհանուր գործադուլները և աշխատավոր բանվոր դասի միացումը բողոքի ակցիաներին վերջիվերջո կաթվածահար արեց երկրի տնտեսությունը: Բողոքի ակցիաներին աշխատավոր բանվոր դասի և քաղաքային աղքատների միացումով բողոքի ցույցերի մասնակիցների շրջանակը հազարավոր մարդկանցից հասավ հարյուր հազարավոր, անգամ միլոնավոր մարդկանց: Այս ամենը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Ռոհուլլահ Խոմեյնին հեղափոխությունն առաջնորդելու նպատակով 1979թ.-ի փետրվարի 10-ին հիմնի Իրանի Իսլամական հեղափոխական խորհրդատվական խորհուրդը, իսկ հաջորդ օրն էլ Շահը դուրս եկավ երկրից:
 
=== Ընդդիմության ծնունդը ===
Տող 75 ⟶ 77՝
 
Թեհրանի իրադարձությունները պատճառ հանդիսացան, որպեսզի նավթարդյունաբերության ոլորտում համըդհանուր գործադուլ սկսվի: Հոկտեմբերին գրեթե բոլոր նավթ արդյունահանող կետերի աշխատանքը դադարել էր: Սրան հետևեցին ծանր արդյունաբերության, մեքենաշինության և մետալուրգիայի ոլորտների աշխատողները: [[Դեկտեմբերի 2|Դեկտեմբերի 2-ին]] Թեհրանում տեղի ունեցավ երկու միլիոնանոց հանրահավաք՝ շահին փոխելու պահանջով:
 
Ցուցարարները, քաղաքական քայլարշավ անցկացնելու համար օգտագործելով շիաների ավանդույթները, բողոքի ցույցերի զոհերի մահվան 40-րդ օրվա արարողությունները վերածեցին բողոքի քաղաքական քայլարշավի:
 
Այնպիսի իրադարձություններն, ինչպիսիք են՝ Ռոքսաբատ կինոթատրոնի հրդեհային աղետը, ցույցերի ժամանակ մի շարք ցուցարարների կոտորածը (այդ թվում՝ 1978թ.-ի սեպտեմբերի 8-ի սև կամ կատաղի ուրբաթի տված զոհերը), Շահի կողմից ընդդիմությանը արտոնություններ շնորհելու ուշացումը բողոքների ալիքի սաստկացման և հաշտեցման եզրեր գտնելու հնարավորության կորուստ, առիթ հանդիսացավ:
 
Հասարակական բուռն ընդվզումների պատճառով [[1979|1979 թվականի]] [[Հունվարի 16|հունվարի 16-ին]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհհամադ Ռեզա Փահլավին]] փախուստի դիմեց:
 
== Հեղափոխության հաղթանակը ==
[[1979|1979 թվականի]] [[Փետրվարի 1|փետրվարի 1-ին]] այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: [[Թեհրան|Թեհրանի]] [[Մեհրաբադ]] օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»:
[[Պատկեր:Khomeini motahari tabatabaei ghotbzadeh Lahouti banisadr.jpg|մինի|Ռուհոլլահ Խոմեյնիի վերադարձը Իրան]]
Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարի]] առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց [[Բեհեշտե-Զախրա]]: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական<ref>[http://taghrib.ir/russian/?pgid=63&scid=108&dcid=39564 Речь Хомейни в Бехеште Захра]</ref>:
[[Պատկեր:Ruhollah Khomeini and Mehdi Bazargan.jpg|մինի|Մհեդի Բազարգանի ելույթի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո]]Ի վերջո, Շահի հեռանալով և ազգայնամետ վարչապետ՝ Շապուր Բախտիարին կառավարության անհամաձայնության ու բողոքի արտահայտմամբ՝ Ռոհուլլահ Խոմեյնին հայրենիք վերադարձավ և փետրվարի 1-ին (բահմանի 12-ին) նշանակեց հեղափոխության ժամանակավոր կառավարություն:
[[Պատկեր:Imam Khomeini in Mehrabad.jpg|մինի|1979 թվականի փետրվարի 1-ին Խոմեյնին վերադարձավ Իրան]]
Ճարտարապետ Մհեդի Բազարգանը, ով հայտնի և ընդունված էր հասարակության շրջանում և մեծ փորձ ուներ նավթարդյունաբերության ազգայնացման պայքարի պատմության մեջ, Իսլամական հեղափոխական խորհրդատվական խորհրդի կողմից ներկայացվեց և առաջարկվեց իբրև վարչապետի թեկնածու և Իմամ Խոմեյնիի վճռով փետրվարի 4-ին նշանակվեց այդ պաշտոնում: Իմամ Խոմեյնիի՝ Մհեդի Բազարգանին վարչապետ նշանակելու տեքստում հստակեցրել է, որ առանց հաշվի առնելու կառավարություն ձևավորող կուսակցական հարաբերությունները՝ նրան նշանակել է այդ պաշտոնին, որպեսզի նա նախապատրաստի հանրաքվեի և ընտրությունների անցկացումը: Վերջում, Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդին  կոչ արեց արտահայտել իրենց կարծիքը այս ընտրության վերաբերյալ, ինչին էլ հաջորդեց երկրի ողջ տարածքում զանգվածային ցույցերի անցկացումը ի աջակցություն Իմամի որոշման:
[[Փետրվարի 4|Փետրվարի 4-ին]] Խոմեյնին անձամբ [[Մեհդի Բազարգան|Մեհդի Բազարգանին]] նշանակեց վարչպետ:
 
[[Պատկեր:Ruhollah Khomeini and Mehdi Bazargan.jpg|մինի|Մհեդի Բազարգանի ելույթի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո]]
Իրանի օդուժի անձնակազմը 1979թ.-ի փետրվարի 3-ին Իման Խոմեյնիի նստավայրում (Թեհրանի Ալեվի դպրոցում) նրան հավատարմության խոստում տվեցին: Քանի որ մինչ այդ բազմաթիվ զինվորներ և բարձրաստիճան սպաներ, Իմամ Խոմեյնիին [[Ֆաթվա]] տալով, լքելով պետական զորանոցները, միացան ժողովրդի շարքերին, արքունական բանակը փլուզման եզրին հայտնվեց:
 
1979թ.-ի փետրվարի 7-ին [[Հոմաֆեր]]<ref>Արքունական օդային ներուժի խումբ, որը լրջորեն ազդեց հեղափոխության ելքի վրա՝ միանալով ժողովրդին․ զինանոցների դռներ բացեցին մարդկանց առջև և մարդիկ, ձեռք բերելով զինամթերք, կարողացան դիմագրավել Իմպերիալ գվարդիային:</ref> օդուժը Թեհրանի ամենակարևոր օդային բազայում ապստամբություն ձեռնարկեց, ինչին հաջորդեց այն, որ Իրանի Իմպերիալների գվարդիան նրանց գործողությունները ճնշելու ուղարկվեց, բայց հասարակ ժողովուրդը հեղափոխական ուժերին սատարելու համար ասպարեզ մտավ:
Այս ընթացքում ուժային կառույցները, ոստիկանական կայանները և պետական կենտրոնները մեկը մյուսի ետևից մարդկանց միջամտությամբ ընկան և անցան հեղափոխականների կողմը: Թեհրանի ռազմական ղեկավարը պաշտոնական հայտարարություն տարածեց, որի համաձայն երկրում պարետային ժամերի քանակը ավելացվեց մինչև ժամը 4-ը: Միևնույն ժամանակ, Բախտիարը ձևավորեց Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և Հայզերի կողմից ծրագրավորված հեղաշրջում իրականացնելու հրամանագիր ստորագրեց: Մյուս կողմից էլ, Իմամ Խոմեյնին  ուղերձով դիմեց Թեհրանի բնակիչներին՝ կոչ անելով նրանց մոտալուտ դավադրությունը կանխելու համար դուրս գալ փողոց և իրենց ներկայությամբ պարետային ժամն ու ռազմական իշխանությունը գործնականորեն չեղյալ հայտարարել:
 
Այս ընթացքում ուժային կառույցները անցնում են հեղափոխականների կողմը: [[Փետրվարի 9|Փետրվարի 9-ին]] Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարը]] փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց [[1991|1991 թվականին]]:
 
Կանանց, երեխաների և տղամարդկանց՝ ջրհեղեղի նմանվող մեծ հոսքը, ողողեց բոլոր փողոցներն ու սկսեցին բարիկադներ պատրաստել: