«Շաքարեղեգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
 
== Նկարագրություն ==
Շաքարեղեգի ցողունը կանգուն է, չի ճյուղավորվում, ուղղաձիգ է, գլանաձև 2—3 սմ տրամագծով։ Բազմացվում է շվերով։ Ինչպես [[եգիպտացորեն|եգիպտացորենը]], շաքարեղեգը ևս ունի երկար ժապավենաձև տերևներ]]։տերևներ։ [[Հուրան|Հուրանը]] գտնվում է [[ցողուն|ցողունի]] ծայրամասում։ Ցողունի ներսի մասը խողովականման է, որտեղ բույսի աճման ընթացքում ձևավորվում են հյութալի հյուսվածքներ, դրանց մեջ կուտակվում է շաքարահյութը։ Մշակվող շաքարեղեգի պարունակությունը հասնում է 10—20 %-ի, իսկ վայրի տեսակինը՝ 2—10%–ի։ Որպես արևադարձային բույս՝ այն շատ պահանջկոտ է միջավայրի, հատկապես ջերմության և խոնավության նկատմամբ։ Շաքարեղեգի վեգետացիոն շրջանը շատ երկար է։ Նրա ծլելուց մինչև հասունանալը պահանջվում է 15—18 ամիս, երբեմն էլ՝ ավելի։
Բույսը համարվում է հասունացած, երբ ցողունի միջուկը լցվում է շաքարահյութով և տերևները դեղնում են։ Հավաքելուց անմիջապես հետո շաքարեղեգը պետք է ուղարկել վերամշակման։ Ուշացնելու դեպքում պակասում է ցողունի պարունակության մեջ եղած շաքարահյութի քանակը, այդ պատճառով շաքարեղեգի բերքահավաքը կատարվում է մաս–մաս <ref>Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1984</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}