«Շաքարեղեգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
==== Պատմություն ====
Հնագույն լեգենդների և ձեռագրերի ուսումնասիրություններից պարզվել է, որ հին հռոմեացիները և հույները, որոնք համարվել են այն ժամանակի քաղաքակիրթ ժողովուրդները, տեղեկություն չեն ունեցել շաքարի գոյության մասին։ Նրանց օգտագործած միակ քաղցր հյութը եղել է մեղրը, որն այն ժամանակ ձեռք է բերվել մեծ դժվարությամբ, վայրի մեղուների «[[փեթակ|փեթակներից]]»։
Շաքարեղեգի ժամանակակից տեսակները մարդը ստացել է վայրի շաքարեղեգից։ Շաքարեղեգը մշակվում է հնագույն ժամանակներից։
Նրանց օգտագործած միակ քաղցր հյութը եղել է մեղրը, որն այն ժամանակ ձեռք է բերվել մեծ դժվարությամբ, վայրի մեղուների «[[փեթակ|փեթակներից]]»։ Դա է պատճառը, որ այն համարվում էր «սրբազան սնունդ», որ մատչելի էր միայն անվանի ու հարուստ մարդկանց ու հոգևորականներին։ Հնդկական շաքարը առաջին անգամ ճաշակել են [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] զինվորները Հնդկաստանում, իսկ Մակեդոնացուն ուղեկցող բուսաբան [[Թեոֆրաստ|Թեոֆրաստը]] նկարագրել է շաքարեղեգի բույսը, որ տեսել էր առաջին անգամ։
Եվրոպայում շաքարը հայտնվել է 12–րդ դարում, [[խաչակրաց արշավանքներ|խաչակրաց արշավանքների]] ժամանակ։ Այստեղ շաքարի սպառումն ու պահանջարկը շատ մեծացավ 16–րդ դարում, երբ մուտք գործեց [[թեյ|թեյը]] և [[Սուրճ |սուրճը]]։ Միջին դարերում Եվրոպային և [[Ռուսաստան|Ռուսաստանին]] շաքար մատակարարում էր [[Եգիպտոս|Եգիպտոսը]]։ Շաքարեղեգի հումքի վերամշակման առաջին շաքարի գործարանը Ռուսաստանում կառուցվել է [[Պետերբուրգ|Պետերբուրգում]] [[1819]] թվականին, հումքը բերվել է արտասահմանից։
Այդ բույսը մշակող գլխավոր երկրներն են՝ Հնդկաստանը, [[Բրազիլիա|Բրազիլիան,]] [[Կուբա|Կուբան]], [[Հարավարևելյան Ասիա|Հարավարևելյան Ասիայի]], Հարավային և [[Կենտրոնական Ամերիկա|Կենտրոնական Ամերիկայի]] երկրները, [[Աֆրիկա|Աֆրիկան]] և [[Ավստրալիա|Ավստրալիան]]։