«Իլլիրիացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Illyrians (English).svg|մինի|300px|[[Իլլիրիա]]]]
 
'''Իլլիրիացիներ''' [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] հյուսիս-արևմուտքում ([[Իլլիրիա]]յում, [[Դանուբ]]ի միջին հոսանքից մինչև [[Ադրիատիկ ծով]]ը) և մասամբ [[Ապենինյան թերակղզի|Ապենինյան թերակղզ]]ու հարավ-արևելքում բնակված հնդեվրոպական բազմաթիվ ցեղերի ընդհանուր անվանումը։ Հյուսիս–արևմուտքում սահմանակից էին [[կելտեր]]ին, արլևելքում՝ թրակացիներին։ Մ.թ.ա. 7-3-րդ դարերում Իլլիրիացիների բնակության տարածքում [[հույներ]]ը հիմնել են առևտրա-երկրագործական գաղութներ։ Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբին [[կելտեր]]ը մասամբ նեղել, մասամբ իրենց մեջ են ներառել Իլլիրիացիներին (իլլիրա-կելտական ցեղախումբ)։ Մ.թ.ա. 2-րդ-1-ին դարերում հռոմեացիները նվաճել են իլլիրիացիներին։ Մ.թ.ա. 27 թվականին իլլիրիացիների զբաղեցրած տարածքի մի մասում առաջացել է հռոմեական Իլլիրիկ պրովինցիան։ Մ.թ.ա. 1-ին դարում և մ.թ.ա. 1-ին դարի սկզբին իլլիրիացիները մի քանի անգամ ապստամբել են [[Հռոմ]]ի դեմ, սակայն պարտվել են։ Իլլիրիացիները աստիճանաբար ռոմանականացել են։ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ իլլիրիացիները վերջնականապես ձուլվել են, իսկ հին իլլիրերենը աստիճանաբար վերացել են։ Մի շարք ուսումնասիրողներ իլլիրիացիների հետնորդներ են համարում ժամանակակից ալբանացիներին։ Իլլիրիացիների մշակույթի [[հուշարձան]]ներ պահպանվել են [[Ավստրիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Ալբանիա]]յում, [[Հարավսլավիա]]յում։
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=319}}