«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
[[Սպիտակ հեղափոխություն|Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը]] և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա:<ref>'''امام خمینی (ره)؛ صحیفه نور،۱۳۶۱، ج ۱، ص۷۷.'''</ref>
 
 
 
Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական|1978 թվականի]] [[Հունվարի 8|հունվարի 8-ը]], երբ [[Ղոմ|Ղոմում]] դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական|1978 թվականի]] ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[Գործադուլ|գործադուլների]] մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:
 
Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը: Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց [[Իսլամական հանրապետություն|իսլամական հանրապետութուն]]: Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում:
 
Իմամ Խոմեյնին էլ իր աքսորի տարիներին, ինչքան էլ որ ցանկանում էր միայն կոչ անել ժառանգական միապետության փոխարեն ստեղծել իսլամական պետություն, որը կղեկավարվեր հոգևոր իրավաբանների կողմից (ֆեղ- فقها) , նա ակամայից մատնանշելով իշխող միապետական ռեժիմի թերություններն ու թույլ կողմերը՝ նպաստել էր Իրանի մահմեդականների շրջանում զանգվածային դժգոհությունների առաջացմանը: Ինչպես նաև, այս նույն ժամանակաշրջանում սկսեցին ձևավորվել իսլամական գաղափարախոսության կողմնակից պահպանողական-ձախակողմյան մարքսիստական մի շարք կազմակերպություններ, որոնք այն համոզմունքն ունեին, որ իշխող վարչակարգի դեմ զինված պայքարի պետք է դիմել:
 
Այս ընթացքում շահի քաղաքականությունը չեր փոփոխվում: 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը:
 
=== Տնտեսական ճգնաժամը ===
XX դարի 70-ական թվականներին իրանական հասարակությունը մխրճված էր խորը ճգնաժամի մեջ: Խորանում էին երկրի ֆինանսատնտեսական դժվարությունները, որում կառավարող շրջանակները մեղադրեցին միջազգային նավթային ընկերություններին, որոնք խոստացված չափով նավթ չէին արտահանել: 1977 թվականի մարտին սաճը գերազանցեց նախորդ տարվա մակարդակը 30 %-ով, իսկ գներն աճեցին 40 %:<ref>Modern Iran: Roots and Results of Revolution By Nikki R. Keddie, Yann Richard, p. 137</ref> Շինարարության ոլորտը՝ որտեղ աշխատում էր գրեթե մեկ միլիոն բանվոր, կատվածահար եղավ: Ավելի մեծ չափերի հասավ կոռուպցիան, գանձագողությունը, պետական միջոցների հափշտակումը:<ref>میلانی، ''معمای هویدا''، 349.</ref>
 
Շահական վարչակարգը անզոր գտնվեց հաղթահարելու երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական պրոբլեմները, իսկ դժգոհողները հետապնդվում էին: Շահը լայնորեն օգտագործում էր գաղտնի ոստիկանության ՍԱՎԱԿ-ի հզոր ու ծավալուն ապարատը:<ref>Kapuscinski, ''Shah of Shahs'' (1985).</ref>
 
Ի վերջո, Ռասթախիզ (վերածնունդ,հարություն) պետական կուսակցության վարած կրոնական և շուկայական լարված քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ընդդիմության շարքերը համալրվեցին վաճառականների և պահպանողական ու ոչ քաղաքական  հոգևորականների կողմից։
 
Վերոնշյալ տնտեսական ճգնաժամը, քաղաքական լարվածությունը, դժգոհությունները և 1978 թ.-ին ԱՄՆ կառավարության և մարդու իրավունքների պաշտպանության ճնշումների ներքո քաղաքական մթնոլորտի ավելի բաց դառնալու հետ մեկտեղ, նույն տարվա աշնան ու ձմռան ամիսներին դրսևորվեցին փողոցային զանգվածային բողոքի ցույցերի տեսքով:<ref>آبراهامیان، ایران بین دو انقلاب، ص۵۳۴</ref>
 
=== Ընդդիմության ծնունդը ===
Սահմանադրականները, որոնց կորիզը [[Իրանի ազգային ճակատ|Իրանի ազգային ճակատի]] անդամներն էին, սահմանադրական միապետության ստեղծման կողմնակիցներն էին, որտեղ պառլամենտը պետք է ձևավորվեր ժողովրդավարական ընտրություններով:
 
Մարքսիստները թույլ կազմակերպվածության պատճառով չկարողացան պահել իրենց դիրքերը: Մարքսիստական խոշոր կազմակերպությունը «Իրանի ժողովուրդական զանգվածներ կուսակցությունն» էր, որին աջակցում էր [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային միությունը]]: Ձախերը առաջարկում էին իշխանության փոփոխություն ուժի միջոցով: Նրանք իրենց ավանդը ունեցան հեղափոխության հաղթանակում, սակայն հակակրոնական հայացքների համար չընտրվեցին առաջին խորհրդարանի կազմում:<ref>آبراهامیان، ایران بین دو انقلاب، ص۵۵۵–۵۵۷</ref>
 
Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ [[Մեհդի Բազարգանը]]: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը:
[[Պատկեր:Mehdi Bazargan.jpg|մինի|''Մեհդի Բազարգան'']]
 
Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին [[Մուրթազա Մութահհարին]], [[Մոհամմադ Բախեշթի|Մոհամմադ Բախեշթին]] և [[Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի|Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին]], որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:<ref>مصدق، محمد. ''نامه‌های دکتر مصدق''. 1377. -
 
տես՝ نامه محمد مصدق به مهدی بازرگان دربارهٔ تأسیس نهضت آزادی </ref>
Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին [[Մուրթազա Մութահհարին]], [[Մոհամմադ Բախեշթի|Մոհամմադ Բախեշթին]] և [[Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի|Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին]], որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:
 
== Հեղափոխության սկիզբը ==
Անանուն մասնակից