«Իրանի սահմանադրական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
[[1909]] թ.-ի հուլիսին Գիլանի ֆիդայիները, հայ կամավորները և սահմանադրականները՝ Եփրեմ խանի և Ռեշտի նահանգապետ Սիփահդարի ղեկավարությամբ, բախտիարները՝ Սարդար Ասսադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն և գահընկեց արեցին շահին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվեց Եփրեմ խանը, վերականգնվեց սահմանադրությունը, բացվեց երկրորդ գումարման մեջլիսը։
Իրանական հեղափոխության երրորդ շրջանում ([[1909|1909 թ.]]-ի [[հուլիս]]-[[1911|1911 թ.]]-ի [[դեկտեմբեր]]) հեղափոխական ջոկատները, ֆիդայիներն ու հայ կամավորները Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահարված տվեցին շահի ու նրա եղբայր Սալար Էդ-Դովլեի ուժերին և կանխեցին միապետության վերականգնումը։ Սակայն անգլո-ռուսական, թուրքական ինտերվենցիան և ներքին ուժերը ճնշեցին հեղափոխությունը։ Իրանական հեղափոխությունը [[XX]] դ. սկզբին առաջին հեղափոխությունն էր [[արևելք]]ում և ամենախոշոր իրադարձությունը Իրանի պատմության մեջ։ Իրանական հեղափոխությանը մասնակցում էին պարսիկներ, հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, արաբներ, բուլղարներ և այլք։ Իրանական հեղափոխությունը մեծ աջակցություն գտավ [[Ռուսաստան]]ի և [[Անդրկովկաս]]ի սոցիալ-դեմոկրատների կողմից։ [[1912|1912 թ.]]-ին, [[Պրահա]]յի կոնֆերանսում [[բոլշևիկներ]]ը, [[Վլադիմիր Իլյիչ Լենին|Լենինի]] նախաձեռնությամբ, բանաձև ընդունեցին և նշանակեցին ցարական [[Ռուսաստան]]ի ու [[Մեծ Բրիտանիա]]յի նվաճողական քաղաքականությունն [[Իրան]]ում։ Իրանական հեղափոխության մեջ մեծ դեր կատարեցին իրանահայերի և կովկասահայերի կամավորական ջոկատները։ Ըստ իրանցի պատմաբան Էբրահիմ Սաֆայիի, Իրանական հեղափոխության 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին։ Իրանական հեղափոխության շնորհիվ հայերն ընտրվեցին տեղական ինքնավարական մարմիններում՝ էն ջումեններում, ինչպես նաև իրավունք ստացան երկու պատգամավոր ունենալ Իրանի մեջլիսում։
 
Իրանի սահմանադրական շարժումը կամ սահմանադրութան հեղափոխությունը ջանքերի և պատմական իրադարձությունների մի ամբողջություն է, որը ժողովրդի ցույցերի ճնշման տակ իր տրամաբանական հանգուցալուծմանը հասավ և 1906թ.-ի օգոստոսի 5-ին, (1285) Մոզաֆֆար Էդ-Դին Ղաջար շահը, հավանություն տալով սահմանադրական միապետության բոլոր կետերին, հրատարակեց սահմանադրությունը հաստատելու հրովարտակը։ Սակայն դրանով Իրանի սահմանադրական շարժումն իր վերջնական լուծումը չգտավ և շարունակեց իր ընթացքը մինչև Մոհամմադ Ալի Շահ Ղաջարի իշխանության շրջանը: Իրանում լրջորեն լծվելով երկրում միապետության վերացման և սահմանադրական կարգերի հաստատման գործին՝ ի վերջո հաղթական ավարտին են հասցնում սահմանադրական հեղափոխությունը  և ձեռնամուխ լինում Ազգային ժողովի ձևավորմանն ու Իրանի առաջին Սահմանադրության ընդունմանը:<ref>از تاریخ مشروطۀ کسروی ص 658</ref>
 
==Գրականություն==