«Կոտայքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-|last=LLC|first=Helix Consulting| +|)
Տող 88.
Ըստ հնագույն վկայությունների՝ Կոտայքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարավոր տարիներ առաջ<ref name=պմ>[http://findarmenia.org/arm/armenia/kotayk Հայաստանի Հանրապետություն] Կոտայքի մարզ // Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզի բնական բնակչություն և պատմություն</ref>: [[Հրազդան (քաղաք)|Հրազդան քաղաքի]] տարածքում հայտնաբերվել են [[Մ.թ.ա. 2-րդ հազարամյակ|մ.թ.ա. 2]]-[[Մ.թ.ա. 1–ին հազարամյակ|1-ին հազարամյակների]] դամբարաններ։ Պահպանվել է [[մ.թ.ա. 13-րդ դար]]ի քարավանատուն։ Վաղ ժամանակներում մարզի ներկայիս տարածքում և հարակից շրջաններում ապրող ուրարտացիները կարողացան միավորել տեղի ցեղախմբերին և ստեղծել [[Վանի թագավորություն]]ը, որի մեջ էլ մտնում է Կոտայքի տարածքը:
 
Ըստ ուրարտական արձանագրությունների` մարզի ներկայիս տարածքն ընդգրկվում էր [[Էթիուներ|Էթիունի խոշոր ցեղային միության]] տիրապետության մեջ: [[Աբովյան (քաղաք)|Աբովյան քաղաքի]] տարածքում հայտնաբերվել է [[Արգիշտի Ա|Արգիշտի I թագավորի]] ([[Մ.թ.ա. 8–րդ դար|մ.թ.ա. 8-րդ դար]]) սեպագիր արձանագրությունը<ref>{{Cite web|url=http://www.armenianheritage.org/hy/monument/Erebuniexcavation/1148|title=Էրեբունու պեղումները 7: Միջնաբերդի մուտքը (1a), Եռաշար պարիսպը (3a), Արգիշտի Ա-ի արձանագրությունը (2), Սյունազարդ մեծ դահլիճը (6) - Էրեբունու պեղումները - Հայկական ժառանգությունը|last=LLC|first=Helix Consulting|website=www.armenianheritage.org|language=en|accessdate=2017-07-14}}</ref>: Քաղաքի հարավային մասում կա մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։
 
Կոտայքի մարզի ներկայիս տարածքը եղել է հին հայերի հեթանոսության գլխավոր կենտրոններից մեկը։ Այստեղ է գտնվում Հայաստանի տարածքում մինչ օրս պահպանված միակ հեթանոսական կառույցը՝ [[Գառնու հեթանոսական տաճար|Գառնու տաճարը]]<ref>{{Cite web|url=http://findarmenia.org/arm/sights/garni|title=Գառնիի հեթանոսական տաճար|last=Brothers|first=Baghdasaryan|website=findarmenia.org|accessdate=2017-07-14}}</ref><ref name=":2">{{Cite web|url=http://www.armenianheritage.org/hy/monument/Garni/851|title=Գառնի 6: Միհրի տաճարը - Գառնի - Հայկական ժառանգությունը|last=LLC|first=Helix Consulting|website=www.armenianheritage.org|language=en|accessdate=2017-07-14}}</ref>: Միջնադարյան հայկական մատենագիտության մեջ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] առաջ քաշած ավանդությունը ճանաչվել է ճշմարիտ-իրական։ [[14-րդ դար]]ի մի ձեռագրի մեջ էլ դաստակերտ-ամրոցի հիմնադրման տարի է համարվում մ.թ.ա. 2166 թվականը<ref name=":2" />։
 
=== Միջնադար ===
Տող 99.
 
=== Նոր և նորագույն ժամանակներ ===
Տարածքի հետագա տիրապետողների թվում եղել են [[Ակ-կոյունլուներ|ակ-կոյունլու]], [[Կարա-Կոյունլուներ|կարա-կոյունլու ցեղախմբերը]], [[Սեֆյան Պարսկաստան]]ը, իսկ [[18-րդ դար]]ի կեսերին Կոտայքը ձևավորել է [[Երևանի խանություն|Երևանի խանության]] Կարբի-Բասարի և Կըրխբուլաղ մահալները։ Այս տարածքը նույնպես ենթարկվել է [[Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթ (1605)|Շահ Աբասի իրականացրած բռնագաղթին]], ինչի հետևանքով բնակիչները լքել են այն։ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|1828-1829 թվականներին Արևելյան Հայաստանում Ռուսաստանի տիրապետության հաստատումից]] հետո այն մտել է [[Կոտայք (գավառ)|Կոտայք գավառի]] մեջ<ref>{{Cite news|url=http://blog.mediamall.am/?id=22227|title=Հայերի բռնագաղթը Շահ Աբասի կողմից|access-date=2017-07-14}}</ref>։ Թուրք-պարսկական տիրապետության օրոք բաժանված էր Երևանի խանության Կըրխ-Բուլաղի և Գսանի-Բասարի մահալների միջև<ref name=":3">{{Cite web|url=http://kotayk.mtad.am/general-information/|title=Ընդհանուր տեղեկություններ - Կոտայքի մարզպետարան|last=LLC|first=Helix Consulting|website=kotayk.mtad.am|language=en|accessdate=2017-07-14}}</ref>։ [[Արևելյան Հայաստան]]ը վերջնականապես [[Ռուսաստան]]ին միացվելուց և [[Երևանի նահանգ]]ը կազմվելուց հետո ([[1849]]) Կոտայքը մտավ այդ նահանգի մեջ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Շրջանում չկային արդյունաբերական քաղաքներ<ref name=":3" />։ Գյուղերը փոքր էին և անբարեկարգ։[[պատկեր:Gharghavank2.JPG|thumb|245px|[[Զորավանի Զորավոր եկեղեցի|Զորավանի Զորավոր եկեղեցու]] ավերակները]]
Նախքան [[Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանը|հոկտեմբերյան հեղափոխությունը]]՝ Կոտայքում [[Մարքսիզմ|մարքսիստական գաղափարների]] առաջին տարածողները եղել են [[Բաքու|Բաքվի]], [[Թիֆլիսի]] և [[Երևան]]ի ձեռնարկություններում աշխատող առանձին բոլշևիկ գործիչներ, ինչպես նաև [[Երևան]]ի թեմական դպրոցի կոտայքցի աշակերտները, որոնք հարում էին բոլշևիկյան «Սպարտակ» կազմակերպությանը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո [[1920|1920 թվականի]] դեկտեմբերին հիմնադրվեց Կոտայքի կուսկազմակերպությունը<ref>{{Cite web|url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/36|title=Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/36 — Վիքիդարան|website=hy.wikisource.org|language=hy|accessdate=2017-07-14}}</ref>։ [[1921 թվական]]ին տեղի ունեցավ առաջին կուսակցական համաժողովը, որը կոչվեց Կոտայքի շրջանի կուսակցականների ընդհանուր ժողով։ [[1973|1973 թվականի]] [[Հունվարի 1|հունվարի 1-ի]] դրությամբ Կոտայքում կար 117 կուսկազմակերպություն՝ 2997 կոմունիստներով։ 1921-1971 թվականներին տեղի է ունեցել շրջանային կուսկազմակերպության 36 կոնֆերանս։ Առաջին կոմերիտական բջիջը կազմակերպվել է 1920 թվականի դեկտեմբերին՝ [[Քանաքեռ]]ում։ 1921 թվականի հուլիսի վերջին կայացավ առաջին կոնֆերանսը, որն ընտրեց շրջկոմ։ Կազմակերպությունն այն ժամանակ ուներ 320 կոմերիտական։ [[1972|1972 թվականի]] [[Հունվարի 1|հունվարի 1-ի]] դրությամբ Կոտայքում հաշվվում էր կոմերիտական կազմակերպություն՝ 6729 կոմերիտականներով։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին, մինչև [[1925|1925 թվականի]] [[Հոկտեմբերի 20|հոկտեմբերի 20-ը]], Կոտայքը որպես գավառակ մտել է Երևանի գավառի մեջ, այնուհետև դարձել առանձին շրջան։ Կոտայքը [[Հայաստան]]ի հետամնաց գյուղատնտեսական շրջաններից էր։ 1700 գաղթական ընտանիքներ բառացիորեն ընչազուրկ էին և անօթևան։ [[1922|1922 թվականին]] կայացած անկուսակցականների համագումարը որոշեց, մինչև կառավարության օգնությունը, գյուղում միջոցներ ձեռնարկել սովի դեմ պայքարելու համար։ Այս ժամանակահատվածում շրջանի բնակչության մոտ 95% անգրագետ էր։ Բոլոր գյուղերում բացվեցին անգրագիտության վերացման կայաններ (լիկվիդացիոն կայաններ) և սկսվեց զանգվածային տարրական կրթության իրագործումը։ Այդ նպատակով տարրական դպրոցներ բացվեցին գյուղերում։ [[Քանաքեռ]]ում [[1926|1926 թվականին]] բացվեց յոթնամյա դպրոց, իսկ Ելղովանում՝ կոլերիտ դպրոց։ [[1925|1925 թվականին]] շրջանում գործում էր արդեն 24 դպրոց՝ 2684 աշակերտով։