«Կանեփ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. thumb|250px|right|Մարիխուանա '''Կանեփը''' (այլ կերպ` '''''մարիխուանա''''', հայերեն ժարգոնում` '''''պ...
(Տարբերություն չկա)

18:58, 22 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Կանեփը (այլ կերպ` մարիխուանա, հայերեն ժարգոնում` պլան, քոլ) կանեփազգիների ընտանիքին (canabinaceae՜) պատկանող մշակաբույս է, որի ծաղիկը պարունակում է THC (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը: Այն կարող է կանեփ ծխող կամ ուտող մարդկանց մոտ առաջացնել «հաճելի» պահեր, որոնք իրենց բնույթով թմրանյութային ազդեցություն են: Կանեփի նմանատիպ օգտագործումը պետականորեն արգելված են շատ երկրներում: Կանեփը մշակում են նաև թել ստանալու համար: Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ: Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար:

Մարիխուանա

Կանփի սերմերը պարունակում են 30-35% յուղ և 23-25% սպիտակուցային նյութեր: Յուղը շուտ չորացող է (յոդային թիվը կազմում է 140-165), օգտագործվում է օճառներ, ներկեր, լաքեր և այլ նյութեր պատրաստելու համար:

Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ`

  • Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)