«Իսլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 123.
Դրան հաջորդում է նույնպես դանիահպատակ [[Ֆարերյան կղզիներ|Ֆարերյան կղզիները]] (հեռավորությունը՝ 420 կմ), [[Յան Մայեն|Յան Մայենի կղզին]] (հեռավորությունը՝ 570 կմ), [[Շետլանդյան կղզիներ|Շետլանդական կղզիները]] (հեռավորությունը՝ 740 կմ) և այլն։ Բուն եվրոպական տարածքներից ամենամոտը [[Շոտլանդիա|Շոտլանդիային]] պատկանող [[Օրկնեյան կղզիներ|Օրկնեյան կղզիներն]] են՝ 470 կմ հեռավորության վրա։ Դրան հաջորդում է մայրցամաքային հյուսիսային [[Նորվեգիա|Նորվեգիան]]՝ 970 կմ հեռավորության վրա։ Իսլանդիան աշխարհի 18-րդ խոշորագույն կղզին է, ինչպես նաև 2-րդ խոշորագույնը [[Եվրոպա|Եվրոպայում]]՝ [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայից]] հետո։ Այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ չնայած [[Գրենլանդիա (կղզի)|Գրենլանդիայի]] [[Դանիա|Դանիային]] պատկանելու հանգամանքին, վերջինս աշխարհագրորեն մտնում է [[Հյուսիսային Ամերիկա]] մայրցամաքի կազմի մեջ։ Ընդհանուր հաշվով Իսլանդիայի ցամաքային տարածքը կազմում է 103,000 կմ², որից բնակեցված է միայն 101,826 կմ²։ Մնացած հատվածը զբաղեցնում է հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջաններն ու տունդրաները։ Բացի կղզու հիմնական տարածքից, վերջինիս պատկանում են նաև թվով 30 մանր և միջին չափի կղզիներ։ Դրանցից խոշորագույններն են հյուսիսային Գրիմսեյնն ու հարավային Վեստմանաեյատրը։ Լճերն ու սառցադաշտերը զբաղեցնում են Իսլանդիայի տարածքի 14 %-ը<ref>{{cite web|url=http://www.iceland.is/country-and-nature/nature/RiversandLakes/|title=Գետեր և լճեր|last=|first=|date=|website=|publisher=Iceland.is|archiveurl=https://web.archive.org/web/20100217073705/http://www.iceland.is/country-and-nature/nature/RiversandLakes/|archivedate=փետրվար, 2010|accessdate=ապրիլի 19, 2010|deadurl=yes}}</ref>։ Խոշորագույն լիճը Տոուրիսվատն է, որը ներառում է Իսլանդական սարահարթի հարավային հատվածը։ Այլ խոշոր լճերից են Լագարֆլյոուտն ու Միվատնը։ [[Պատկեր:Skorradalsvatn 2004.jpg|alt=|մինի|282x282փքս|Սկորադալսվատն լիճը գտնվում է Իսլանդիայի արևմուտքում։ Ափամերձ հատվածում [[Քաղաք|բնակավայրեր]] չկան, սակայն կան [[Ամառանոցում (պատմվածք)|բնակելի ամառանոցներ]]։]]Ամենախոր լիճը Իյոկլյուլյսաուրլոունն է՝ 248 մետր խորությամբ։ Վերջինիս մակերևույթը տարվա գրեթե ամիսներին պատված է սառույցով։ Այն նաև հանդիսանում է Իսլանդիայի ամենազբոսաշրջային տեղանքներից մեկը՝ ի շնորհս առեղծվածային բնական հարստությունների։
Աշխարհագրորեն՝ Իսլանդիան [[Միջինօվկիանոսային լեռնաշղթա|Միջնատլանտյան միջինօվկիանոսային լեռնաշղթայի]] մաս է կազմում<ref>{{cite web|url=http://www.iceland.is/country-and-nature/nature/Geology/|title=Իսլանդիայի գեոլոգիա|last=|first=|date=|website=|publisher=Iceland.is|archiveurl=https://web.archive.org/web/20090414113144/http://www.iceland.is/country-and-nature/nature/Geology/|archivedate=|accessdate=փետրվարի 10, 2010|deadurl=yes}}</ref>։ Իսլանդիայի ափերը հարավում հարթ են, կուտակումնային, մնացած հատվածներում՝ կտրտված ֆիորդերով ու ծոցերով։ [[Ռելիեֆ|Ռելիեֆում]] գերակշռում են 400-800 մետր բարձրության սարավանդները, որոնց վրա վեր են խոյանում 1000-1500 մբետր արձրությամբ [[Լեռ|լեռնազանգվածներ]] ու [[Հրաբուխ|հրաբուխներ]]։ Կա շուրջ 200 հրաբուխներ, որից 30-ը վերջին 1000 տարում ցուցաբերում են [[Հրաբխագիտություն|հարաբերական ակտիվություն]], իսկ մնացածը՝ [[Հանգած հրաբուխ|հանգած]] են։ Հայտնի են Հեկլան, Լակին, Ասկյան և այլն։ Իսլանդիայի ամենաբարձր կետը Հվանադալսհնուկուր հանգած հրաբուխն է, որն ունի [[Ծովի մակարդակի բարձրութիւնը|ծովի մակարդակից]] 2119 մետր բարձրություն։ Գործող հրաբուխների շրջանում շատ են [[Գեյզեր|գեյզերներն]] ու [[Աղբյուր|տաք աղբյուրները]], որոնց ջրերն օգտագործվում են բնակարանների, ջերմոցների ջեռուցման համար: Տարածքի 6%-ը զբաղեցնում են լավային դաշտերը և հրաբխային ժայթքումների հետևանքով առաջացած այլ զանգվածները։ Տարածված են հին սառցադաշտերի հատակային, վերջնային ու կողային մորեններն ու զանդրային հարթությունները, մերձափնյա շրջաններում, գլխավորապես արևմուտքում և հարավում՝ դաշտավայրերը։ Երկրակեղևի լեռնակազմական գործընթացներն Իսլանդիայում վերջնականապես չեն ավարտվել։ Կղզու տարածքում տարածվում է [[Երկրակեղև|երկրակեղևի]] ամենամեծ խզման և ճմլման դեֆորմացիաներով, էրոզիայի և կուտակման, սեյսմիկ և հրաբխային երևույթների բարձր ակտիվությամբ, ծանրության ուժի անոմալիաներով, նստվածքների հաստությունների փոփոխությամբ և մետամորֆիզմով, ինտրուզիաների և լավաների լայն տարածմամբ բնորոշվող [[Ալպ-հիմալայան գեոսինկլինալ|Ալպ-հիմալայան գեոսինկլինալը]]։ Այս հանգամանքով է պայմանավորված կղզում տարբեր ուժգնության երկրաշարժերի առատությունը։ Ընդերքում առկա քիմիական միացություններն այդքան էլ բազմազան չեն։ Օգտակար հանածոներից նշանավոր են [[Սաթ|սաթն]] ու [[Ծծումբ|ծծումբը]]։
[[Պատկեր:Dýrafjörður, Vestfirðir, Islandia, 2014-08-15, DD 037 PAN.jpg|կենտրոն|մինի|1104x1104փքս|Բնության գեղատեսիլ տեսարան Իսլանդիայի Վեստֆիրդիրերակղզու վրա։թ]]
 
=== Կլիմայական պայմաններ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իսլանդիա» էջից