«Բազմահարթակ հրթիռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
1935 թվականին Ցիոլկովսկին գրեց մի աշխատություն «Հրթիռի առավելագույն արագությունը» («Наибольшая скорость ракеты»), որի մեջ պնդում էր, որ այդ տարիների տեխնոլոգիաներով տիեզերական արագության (Երկրի վրա) կարելի է հասնել միայն բազմահարթակ հրթիռի շնորհիվ: Այդ պնդումը պահպանում է իր ճշմարտությունը մինչև հիմա: Բոլոր ժամանակակից տիեզերական սարքավորումները բազմահարթակ են: Առաջին ձեռքով պատրաստված օբյեկտը, որը հատեց Կարմանի գիծը, և դուրս եկավ տիեզերք գերմանական մի հարթակ ունեցող Ֆաու-2 հրթիռն էր: Թռիչքի բարձրությունը հասավ 188 կիլոմետրի:
 
== Բազմահարթակ հրթիռի գործման սկզբունքը ==
Հրթիռները բավականին «ծախսատար» տրանսպորտային միջոցներ են: [[Կրող հրթիռ|Կրող հրթիռները]], որոնք կրում են [[Տիեզերական սարքավորում|տիեզերական սարքավորումներ]], հիմնականում տեղափոխում են իրենց իսկ վառելիքը, որը անհրաժեշտ է հրթիռի շարժիչների և այլ սարքավորումների աշխատանքի համար: Օգտակար բեռը, կազմում է հրթիռի մեկնարկային զանգվածի մի փոքր մաս (1,5-2,0 %):
 
Բաղկացուցիչ հրթիռը հնարավորություն է տալիս ավելի ռացիոնալ օգտագործել ռեսուրսները, քանի որ երբ թռիչքի ժամանակ հարթակներից մեկի վառելիքը վերջանում է, այդ հարթակը անջատվում է հրթիռից: Եվ այդ դեպքում հրթիռի մնացած վառելիքը չի ծախսվում ոչ պետքական հարթակին արագություն տալու վրա: Հաշվարկի մի օրինակ, որը հաստատում է այդ նկատառումները, բերվում է «Ցիոլկովսկու բանաձև» («Формула Циолковского») հոդվածում:
[[Պատկեր:Rocket stage type comparisation.svg|thumb|left|300px|Հրթիռների տարբերակներ: <br>1. մեկ հարթակ ունեցող հրթիռ, <br>2. երկու հարթակ ունեցող հրթիռ, խաչաձև բաժանմամբ, <br>3. երկու հարթակ ունեցող հրթիռ, երկայնակի բաժանմամբ, <br>4. Հրթիռ որի մեջ տեղադրված են վառելիքի պաշարներ, որոնք անջատվում են վառելիքի սպառումից հետո:]]
[[Պատկեր:Saturn V On Display.jpg|thumb|right|200px|Երեք հարթակ ունեցող հրթիռ, խաչաձև բաժանումով «[[Сатурн-5]]» առանց ադապտերների (դեմոնստրացիոն օրինակ)]]
 
== Ծանոթագրություններ ==