«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru +books.google.am)
No edit summary
Տող 106.
 
''Նրա շարադրանքը «տառապում էր» չափազանց մեծ սեղմվածությունից, նա չեր սիրում կանգ առնել միջակա հարցերի վրա, «ծամել» այն։ Նրան թվում էր, թե իրեն կհասկանան կես բառից, ինչպես միշտ ինքն էր հասկացել։ Նա խոսում էր ճիշտ, արագ, իր արտահայտությունները հնչում էին պարզ, ավարտուն, սակայն իրեն լսելը հեշտ չեր։ Նա չափազանց հարուստ կերակուր էր տալիս միջին ինտելեկտուալությամբ ուտողների համար, շատ ավելի, քան նրանք կարող էին յուրացնել։''
 
=== Վերադարձ ֆիզիկային: «Ծովային ալմանախ» ===
1816 թվականին Անգլիայում ճանապարհորդելիս Արագոն և Գեյ-Լյուսակը այցելեցին Յունգին Ուորթինգում: Հետագայում Արագոն այսպես է բնութագրել այդ հանդիպումը.
 
''1816 թ. ես ճանապահորդում էի Անգլիայում իմ գիտնական ընկեր պարոն Գեյ-Լյուսակի ուղեկցությամբ: Այդ ժամանակ Ֆրենելը նոր էր սկսել իր գիտական գործունեությունը, գրելով դիֆրակցիայի վերաբերյալ աշխատությունը: Այդ աշխատանքը, որը մեր կարծիքով պարունակում էր լույսի նյուտոնյան տեոության հետ անհամատեղելի լուրջ տվյալներ, բնականաբար վերածվեց դոկտոր Յունգի հետ մեր զրույցների առարկայի: Մենք զարմանում էինք Յունգի բազմաթիվ վերապահություններին, որոնք նա մտցնում էր մեր գովաբանական կարծիքների ժամանակ, քանի դեռ նա ինքը չհայտարարեց, որ մեր ուշադրությունը գրաված փորձը դեռևս 1807 թ. կատարվել էր իր «Բնափիլիսոփայություն»-ում: Այդ պնդումը մեզ անհիմն թվաց: Այն մեր վեճը դարձրեց երկար և մանրամասն: ... Սեփական անտակտության գիտակցումը մեզ ապշեցրեց այն պահին, երբ տիկին Յունգը անսպասելիորեն դուրս եկավ: Մենք արդեն սկսեցինք նրա ամուսնուց ներողություն խնդրել, երբ նա կրկին վերադարձավ մի մեծ in quarto հատոր ձեռքին: Դա «Բնափիլիսոփայության» առաջին հատորն էր: Նա դրեց հատորը սեղանին, առանց որևէ խոսք ասելու բացեց 787-րդ էջը և մատով ցույց տվեց այն նկարը, որտեղ տեսականորեն ապացուցվում էր վեճի առարկա ծառայող դիֆրակցիոն շերտերի կորագիծ ուղին:''
 
== Աղբյուրներ ==