Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
=== Ժողովրդավարությունը և հասարակությունը ===
Մինչև XVIII դարը «Ժողովրդավարություն» հասկացությունը ենթադրել է ուղիղ ժողովրդավարություն՝ փոքր քաղաքներում, որտեղ ամբողջ բնակչությունն ի վիճակի է համատեղ հավաքվել։ Նույն իմաստով այս հասկացությունն օգտագործել է ԱՄՆ-ի մտածողներից մեկը՝ [[Ջեյմս Մեդիսոն (քաղաքական գործիչ)|Ջեյմս Մեդիսոն]]ը՝ «ժողովրդավարություն» անվանելով ներկայացուցչական կառավարման համակարգը<ref name="Federalist-10">''Madison J.'' [http://www.constitution.org/fed/federa10.htm Federalist papers. 1833. No. 10.]{{ref-en}}</ref>։ Մի շարք այլ առաջնորդներ /[[Ջեյմս Ուիլսոն]], [[Ջոն Մարշալ]], [[Թոմաս Ջեֆերսոն]]/ սկսեցին ամերիկյան համակարգն անվանել «ժողովրդավարություն», քանի որ վերջնական արդյունքում իշխանության աղբյուրը եղել է հասարակությունը, դրա համար էլ երկու հասկացություններն էլ օգտագործվել են փոխանակաբար իմաստով։
 
Դեստյութ դե Թրասին և Ջեյմս Միլլը ներկայացուցչական կառավարման մասին արտահայտվել են որպես հեղափոխական հայտնագործության մասին, որը հնարավորություն է ընձեռնում ժողովրդավարության կառուցման համար՝ ավելի լայն տարածքում։ 1831-1832 թթ. ԱՄՆ կատարած այցից հետո Ալեքսիս դե Թոկվիլը նույնպես այն անվանեց ժողովրդավարություն, որտեղ կառավարման հիմքում ընկած է ինքնորոշման գաղափարը։
4925

edits