«Սարդոստային արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սարդոստայնային արվեստ''', սարդոստայնից տարբեր պատկերներ ստեղծելու արվեստ: Աշխատանքների հիմն...»:
(Տարբերություն չկա)

15:53, 10 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Սարդոստայնային արվեստ, սարդոստայնից տարբեր պատկերներ ստեղծելու արվեստ: Աշխատանքների հիմնական նյութը հանդիսանում է սարդոստայնը, որը հեղինակը հավաքում և մշակում է հատուկ կերպով:

Պատմություն

Շատ ակադեմիական գրվածքներ վկայում են, որ դեռևս XVI-րդ դարում Արևելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտներում վանականները ստեղծում էին նկարներ սարդոստայնից պատրաստված կտորների կտավների վրա[1]: 100-ից քիչ հայտնի սարդոսայնային կտավներ են մնացել, որոնց մեծ մասը պահպանվում են անձնական հավաքածուներում[2]: Դրանցից մեկում պատկերված է Ֆիլիպ Ուելսերը (1527-1580)՝ հայտնի գեղեցկուհի, ով ամսունացալ է Տիրոլի Արքիդուքս Ֆերդինանտ 2-րդի հետ և հաստատվել Ինսբրուկի Ամբրաս ամրոցում: Այլ կտավներում անհայտ տիրոլյան գյուղացիներ են պատկերված:

Ժամանակակից բազմազանության վակումը աստիճանաբար լցվում է նոր հայտնություններով ու հետքրքրություններով: 500 տարի անց 21-րդ դարում նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը աշխարհում առաջինը ստեղծում է ոչ թե սարդոստայնից ստացված կտորներ, որի վրա կարելի է նկարել, այլ աշխարհում առաջինը պատկերներ է ստեղծում անմիջապես սարդոստայնից[3]:

2009 թվականին Անդրանիկը արվեստանոցի պատուհանի անկյունում նկատում է սարդոստայն ու միտք է առաջանում սարդոստայնից նկարներ ստեղծել:․Սկսում է ուսումնասիրել սարդերի կյանքը ու սարդոստայնի կառուցվածքը։ Սկսում է սարդեր պահել։ Սարդոստայններով սկսում է ստանալ նկարներ, որոնք էլ շատ արագ ճանաչում են բերում նկարչին։ Անդրանիկ Ավետիսյանը 2017 թվականի սեպտեմբերի 23-26-ը մասնակցել է [[Կաննի Ժամանակակից րվեստի միջազգային ցուցահանդես]]ին, մասնակիցները եղել են թվով 100 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Որտեղ էլ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին[4]:

Ծանոթագրություններ