«Էնոտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} thumb|Գինու համտեսի դասական սրահ '''Գինու...»:
 
No edit summary
Տող 4.
 
== Պատմություն ==
Էնոտուրիզմը համարվում է տուրիզմի ժամանակակից ուղղություններից մեկը: Այն ակտիվ հանգստի տարատեսակ է համարվում, քանի որ զբոսաշրջիկը կարող է ակտիվորեն տեղափոխվել գինու մեկ տարածաշրջանից դեպի մյուսը: Օրինակ, Կալիֆոռնիայում գտնվող Նապայի հովտում այսպիսի տուրիզմը հայտնի դարձավ մարքետինգի ջանքերով, որն անցկացվեց 1975 թվականին<ref>[http://www.napavintners.com/about/ab_2_overview.aspx "History and Timeline"] {{Wayback|url=http://www.napavintners.com/about/ab_2_overview.aspx|date=20120815055422}} Napa Valley Vintners</ref>: 1976 թվականին էնոտուրզմին հզոր զարկ տվեց Փարիզում անցկացվող գինու փառատոնը<ref>[http://www.sfgate.com/wine/article/The-story-behind-the-story-that-made-wine-history-2662065.php "The story behind the story that made wine history"] San Francisco Chronicle</ref>:
 
Կատալոնիայում և Իսպանիայում գինու տուրիզմը հայտնի դարձավ սկսած 2000 թվականի կեսերից<ref>[http://www.catalannewsagency.com/life-style/item/enotourism-the-alternative-to-classical-sun-and-sand-in-el-garraf "Enotourism: the alternative to classical sun and sand in El Garraf"] Catalan News Agency</ref>:
 
Անգլախոս տուրիստների շրջանում գինու տուրիզմը հայտնի դարձավ հատկապես «Ճամփեզրին» ֆիլմի ցուցադրությունից հետո, որում գլխավոր դերակատարներն այցելում են Հարավային Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի գինու մառաններ: