«Մեխանիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Մեխանիզմ''' (հունարեն՝ μηχανή-գործիք, հարմարանք), կիրառված ուժերի ազդեցությամբ որոշակի նպատակային շարժումներ կատարող [[մարմին]]ների ([[օղակ]]ների) համախումբ։ Ըստ կառուցվածքա-կոնստրուկտիվ հատկանիշների մեխանիզմները լինում են՝ [[հոդակապ]]ավոր ([[լծակ]]ավոր), բռոնցքավորբռնցքավոր, [[ատամ]]նավոր, [[սեպ]]ային, [[պտուտակ]]ավոր, [[ֆրիկցիոն]], ճկուն օղակներով, հիդրավլիկական էլեկտրական սարքերով և այլն։ Այն մեխանիզմները, որոնցում բոլոր կետերի հետագծերը գտնվում են նույն կամ զուգահեռ [[հարթություն]]ներում, կոչվում են [[հարթ]] մեխանիզմներ (շուռտվիկա-սողանային, բռնցքավոր, սեպային և այլն)։ Մեխանիզմները կարող են ունենալ ազատության մեկ կամ մի քանի աստիճաններ։ Առավել տարածված են ազատության մեկ աստիճանով մեխանիզմները, որտեղ բոլոր օղակների շարժման որոշակիության համար պետք է տրվի մեկ օղակի շարժման օրենքը։ Սակավ կիրառում են նաև ազատության երկու աստիճանով մեխանիզմներ ([[դիֆերենցիա]]լ)։ [[Շարժիչ]]ային, փոխանցման և գործադիր մեխանիզմների համախումբը կազմում է մեքենա։ Որոշ մեքենաներ բաղկացած են մեկ մեխանիզմից (օրինակ՝ շարժիչները) կամ մեխանիզմի և այլ սարքերի համակցումից։ Մեխանիզմի հետազոտման ու նախագծման մեթոդները կազմում են մեքենաների և մեխանիզմների տեսության մասը։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=398}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեխանիզմ» էջից