«Ջուզեպպե Վերդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
1936 թվականի մայիսին Ջուզեպպեն ամուսնանում է Մարգերիտա Բարեցցիի հետ։ Մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը ՝ Վերջինիա Մարիա Լուիջիան, իսկ 1838-ին երկրորդ զավակը ՝ Իկիլիո Ռոմանոն։ Երկու երեխաներն էլ մանուկ հասակում են մահացել, Վիրջինիան 1838 թվականի օգոստոսի 12-ին, Իլիկիո 1839 թվականի հոկտեմբերի 22-ին<ref> Parker n.d., §2.</ref>:
 
1837 թվականին երիտասարդ կոմպոզիտորը դիմում է Մասինիի աջակցությանը ՝ Միլանում իր օպերան բեմադրելու համար{{sfn|Phillips-Matz|1993|pp=79–80}}։ [[Լա Սկալա]]յի իմպրեսարիո Բարտոլոմեո Մերելլին համաձայնում է բեմադրել ''Օբերտո'' օպերան{{sfn|Kimbell|1981|pp=92, 96}}, օպերայի լիբրետտոն գրել է իտալացի կոմպոզիտոր,գրող Տեմիստոկլե Սոլերան ( Temistocle Solera)<ref> Kimbell 1981, pp. 92, 96.</ref>, 1839 թվականի նոյեմբերին։ Լրացուցիչ ևս տասներեք բեմադրություններից հետո, Մերելլին առաջարկում է Վերդիին նոր պայմանագիր՝ երկու օպերայի համար։ Դրանք էին «Արքա մեկ ժամով]» (Un giorno di regno) և «Նաբուկո» (Նաբուգոդոնոսոր&nbsp;-&nbsp;Nabucco) օպերաները{{sfn|Budden|1993|p=71}}։
 
Կոմպոզիտորի վաղ ժամանակաշրջանի օպերաները ցույց են տալիս, որ Վերդին դրանք գրելու ընթացքում դեռ սովորելիս է եղել, սակայն երևում է նաև, որ նա աշխատել է իր վրա և աստիճանաբար օպերայի տարբեր տարրեր ստեղծելով վարպետացել է: Նրա առաջին օպերայի ՝ «Օբերտոյի» կառուցվածքը բավականին աղքատիկ է և, բացի այդ առաջին օպերաների գործիքավորումները շատ ավելի պարզ են{{sfn|Parker|n.d.|loc=§4 (vii)}}: