«Ջուզեպպե Վերդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
Երաժշտության մեջ շնորհալի պատանուն ուշադրություն դարձրեց Անտոնիո Բարեցցին՝ մի հարուստ վաճառական հարևան Բուսետո քաղաքից։ Նա հավատում էր, որ Վերդին կդառնա ոչ թե պանդոկապան կամ եկեղեցական երգեհոնահար, այլ մեծ կոմպոզիտոր։ Բարեցցիի խորհրդով տասնամյա Վերդին տեղափոխվեց Բուսետո՝ ուսման։ Այսպես սկսվեց նոր, կյանքի էլ ավելի դժվար շրջանը՝ պատանեկությունն ու երիտասարդությունը։ Կիրակի օրերը Ջուզեպպեն գնում էր Լը Ռոնկոլե, ոտքով անցնելով ավելի քան մի քանի տասնյակ կիլոմետր{{sfn|Phillips-Matz|1993|pp=20–21}}, որտեղ երգեհոն էր նվագում պատարագների ժամանակ։ Վերդիի համար կոմպոզիցիայի դասատու էլ հայտնվեց՝ Ֆերնանդո Պրովեզին, ով Բուսետոյի «Ֆիլհարմոնիկ հասարակության» տնօրենն էր։ Պրովեզին Վերդիին սովորեցնում էր ոչ միայն [[կոնտրապունկտ]] (մեղեդային երկու կամ ավելի ձայների համադրում), այլև լրջորեն զբաղվում էր նրա նոտա կարդալով։ Ջուզեպպեի ուշադրությունը կենտրոնացնում էր համաշխարհային գրականության վրա՝ Շեքսպիր, Դանթե, Գյոթե, Շիլլեր։ Նրա ամենասիրած ստեղծագործություններից էր իտալացի մեծ գրող [[Ալեսանդրո Մանձոնի]]ի «Նշանվածները» վեպը։ Պրովեզին նրա հետ պարապեց մինչև 1829 թվականի վերջերը և դադարեցրեց պարապմունքները, հայտարարելով, որ այլև ոչինչ չունի տալու Վերդիին{{sfn|Phillips-Matz|1993|p=35}}։
 
Վերդին հետագայում նշել է. «13-ից 18 տարեկանում ես գրել եմ մի շարք տարբեր ստեղծագործություններ, հարյուրավոր շքերթներ նվագախմբի համար, փոքրիկ սինֆոննիաներ՝ եկեղեցիների, թատրոնների և համերգների համար, հինգ կամ վեց կոնցերտ, վարիացիաներ դաշնամուրի համար, որոնք ես նվագել եմ համերգների ժամանակ։ Գրել եմ բազմաթիվ [[սերենադ]]ներ, [[կանտատ]]ներ, արիաների, դուետներ, տրիոներ՝ եկեղեցական տարբեր երաժշտությունների համար, որոնցից հիշում եմ միայն [[Ստաբատ մատեր]]ը{{sfn|Parker|n.d.|loc= §2}}{{sfn|Kimbell|1981|p=92}}: Այս տեղեկությունները մեզ են հասել իտալացի երաժիշտ և խմբագիր Ջուլիո Ռիքորդիի (Giulio Ricordi) «Կենսագրական համառոտ ակնարկներ» գրքից (1879 թ․), որը գրել էր Վերդիի թելադրանքով<ref> Kimbell 1981, p. 92.</ref>։
 
Տասնհինգ տարեկանում Ջուզեպպեն գրում է ութ մասից բաղկացած [[կանտատ]] ՝ իտալացի թատերագիր [[Վիտորիո Ալֆիերի]]ի «Սաուլ» ստեղծագործության հիման վրա, որն էլ ներկայացվում է [[Բերգամո]] քաղաքում։ Այն գրավեց Բարեցցիի և Դեմալդի ուշադրությունը և արժանացավ նրանց գնահատանքին, ովքեր մեկնաբանեցին հետևյալ կերպ․ «Նա ցույց է տալիս կենդանի երևակայություն, փիլիսոփայական հայացք և ձայնային ճիշտ գործիքային դասավորություն մասերում»<ref> Phillips-Matz 1993, p. 32.</ref>:
 
Տասնինը տարեկանում, 1832 թվականին Վերդին տեղափոխվեց [[Միլան]] կրթությունը շարունակելու նպատակով, սակայն նրան կոնսերվատորիա չընդունեցին՝ դաշնամուր վատ նվագելու պատճառով<ref>Parker n.d., §2.</ref>։ Բացի դրանից կոնսերվատորիայում տարիքային սահմանափակում կար (հետագայում կոնսերվատորիան կոչվել է Վերդիի անունով)։ Նա սկսեց կոնտրապունկտի մասնավոր դասեր ստանալ՝ միաժամանակ անցկացնելով միջոցառումներ և պարզապես համերգներ։ Մասնավոր դասեր է առել դիրիժոր ու կոմպոզիտոր Վինչենցո Լավինյիից<ref> Phillips-Matz 1993, p. 46.</ref>: Շփվելով Միլանի հասարակության վերնախավի հետ, նա որոշեց թատերական կոմպոզիտորի լուրջ գործունեություն ծավալել։