«Արտաշես Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
'''Արտաշես Դ''' (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր [[422]]-[[428]] թվականներին։ Հայ [[Արշակունիներ|Արշակունի]] հարստության վերջին ներկայացուցիչը, [[Վռամշապուհ]] թագավորի որդին։ [[Սասանյան]] թագավոր [[Վռամ Ե]], երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող [[Մեծ Հայք]]ում թագավոր նշանակել Արտաշես Դ-ին։ Սակայն [[Վռամ Ե]] կամեցել է վերացնել [[Հայոց]] թագավորությունը, Մեծ Հայքը կցել [[Պարսկաստան]]ին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ [[Բյուզանդիա]]յի։
 
Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Դ լինելով «անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի», հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը [[Տիզբոն]]ում դատական ատյանի է կանչել [[Հայոց]] թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ [[Հայաստան]]ում վերացավ [[Արշակունյաց թագավորություն]]ը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են [[Արշակունիներ|Արշակունյաց]] արքունի գանձերը։
 
{{Հայոց արքաներ}}