«Համաճարակաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up using AWB
Տող 3.
 
'''Համաճարակաբանությունը''' գիտություն է մարդկանց մեջ [[վարակիչ հիվանդություններ]]ի առաջացման պատճառների և տարածման օբյեկտիվ օրինաչափությունների մասին․ մշակում է նաև համաճարակների դեմ պայքարի միջոցառումն։

Համաճարակաբանության Համաճարակաբանության զարգացումը [[Հայաստան]]ում պայմանավորված է 1923-ին տրոպիկական ինստիտուտի (1971-ից՝ համաճարակաբանության, [[վիրուսաբանություն|վիրուսաբանության]] և բժշկական [[մանկաբարցություն|մակաբուծաբանության]] ինստիտուտի), 1927-ին՝ [[Երևան]]ի [[սանիտարահիգիենային լաբորատորիա]]յի և 1935-ին՝ [[ԵԲԻ]]-ում, Ա․ Ալեքսանյանի նախաձեռնությամբ, համաճարակաբանության և բժշկական մակաբուծաբանության ամբիոնի կազմակերպմամբ։
 
Սկզբնական շրջանում ինստիտուտում մշակվել են (Ք․Փիրումով, Հ․Ազատյան, Մ․Սալինյան, Ս․Չուբկովա, Կ․ Դեղձունյան և ուր․) [[մալարիա]]յի և մակաբուծ․ այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ։ 1953-ին [[ՀՀ]]-ում վերացել է [[արևադարձային մալարիա]]ն, իսկ 1963-ին՝ [[մալարիա]]նմալարիան ընդհանրապես։ Ուսումնասիրություններ են կատարվել [[լեյշմանիոզներ]]ի, [[մլակային տենդ]]ի համաճարակաբանության, կլինիկայի, էկոլոգիայի բնագավառում, մշակվել դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցներ (Ա․Չուբկովա, Կ․Դեղձունյան, Ռ․ Կարապետյան, Շ․ Մնացականյան և ուրիշներ)։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների շատ տեսակներ ([[մտրակավորներ]], [[սպորավորներ]] և [[ինֆուզորիաներ]]), որոշվել է դրանց դերը տեղական ախտաբանության մեջ, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը։ Ուսումնասիրվել են (Շ․Մաթևոսյան, Հ․Կարապետյան, Ս․Ծատուրյան, Մ․Սարգսյան, Կ․ Հովնանյան և ուր․) [[Entameoba histolytica]]-ի ուլտրակառուցվածքային յուրահատկությունները։
 
1959-ին Հ․ Կարապետյանն ստացել է [[լամբլիաներ]]ի աճեցման արհեստական միջավայր, որը համաշխակի ճանաչում է գտել։ Ճանաչում են ստացել [[ճիճվային հիվանդություններ]]ի լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե․ Քալանթարյանի աշխատանքները․ նա հայտնաբերել է [[Trichostrongylus axei]] (1924) և [[Trichostrongylus Skrjabini Kalantarian]] (1932) մակաբույծները։ Աշխատանքներ են տարվում (Ա․Քեշիշյան, Վ․Դավիդյանց) ճիճվային հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոկարոզ) իմունաախտորոշման բնագավառում։ Ուսումնասիրվել են (Ա․Ալեքսանյան և աշխատակիցներ) [[դիֆթերիա]]յի, [[որովայնային տիֆ]]ի, [[դիզենտերիա]]յի, [[բծավոր տիֆ]]ի, [[բրուցելոզ]]ի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների համաճարակաբանության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ([[բնական ծաղիկ]], [[ժանտախտ]], [[խոլերա]]) դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ տարածված աշխատանքների շնորհիվ ՀՀ-ում նշված հիվանդությունները չեն արձանագրվել ավելի քան 60 տարի։
Տող 14.
 
== Աղբյուր ==
* [http://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BF_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%E2%80%A4_%D5%80_%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.djvu/333 Հայկական Համառոտ Հանրագիտարան]
 
 
 
[[Կատեգորիա:Համաճարակաբանություն]]