«Ջուզեպպե Վերդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
1847 թվականին «Լոմբարդցիները»՝ վերափոխված և վերանվանված «Երուսաղեմ», ներկայացվեց Փարիզի օպերայում։ Դրա հետ կապված կոմպոզիտորը հետևեց բեմադրման փարիզյան ավանդույթներին, և «Երուսաղեմը» դարձավ Վերդիի «մեծ օպերա» ոճի առաջին ստեղծագործությունը։
 
[[Մակբեթ (օպերա)|Մակբեթ]]ը կոմպոզիտորի թվով տասներորդ օպերան է։ Իտալերեն լիբրետտոն գրվել է Ֆրանչեսկո Մարիյա Պիավեի և Անդրեա Մաֆեիի համագործակցությամբ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Մաքբեթ» ողբերգության։ Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թվականի մարտի 14-ին Ֆլորենցիայի Պերգոլա քաղաքի օպերային թատրոնում<ref> Verdi to Clara Maffei, 12 May 1858, in Phillips-Matz, p. 379. He wrote: "From Nabucco, you may say, I have never had one hour of peace. Sixteen years in the galleys!"</ref>։
 
20 տարի անց Վերդին վերամշակել է երաժշտությունը՝ Փարիզի Լիրիկ թատրոնում նոր բեմադրության համար<ref> Verdi to Ricordi, 2 November 1864, in Phillips-Matz 1993, p. 476</ref>։ Նոր տարբերակի պրեմիերան կայացել է 1865 թվականի ապրիլի 21-ին։ Օպերայի երկրորդ տարբերակը հաճախ բեմադրվում է։
 
=== 1849–1853 թվականներ․ Հռչակ ===