«Ջուզեպպե Վերդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
 
Սակայն “Նաբուգոդոնոսորը”, որ առաջին անգամ ներկայացվեց 1842 թվականին, նրան ճանաչում բերեց։ «[[Նաբուկկո|Նաբուգոդոնոսորին]]» հաջորդեցին միանգամից մի քանի օպերաներ, այդ թվում «Լոմբարդցիները խաչակրաց արշավանքներում» և «[[Էրնանի (օպերա)|Էրնանի]]», որոնք ներկայացվեցին և հաջողություն ունեցան Իտալիայի մի քանի քաղաքներում{{sfn|Porter|1980|p=649}}{{sfn|Rosselli|2000|p=52}}։
 
«Էրնանին» առաջին օպերան է, որն 1904 թ ամբողջությամբ ձայնագրվել է։ Օպերայի առաջնախաղը կայացել է Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում 1844 թվականի մարտի 4-ին<ref> Parker, p. 71</ref>։
 
1847 թվականին «Լոմբարդցիները»՝ վերափոխված և վերանվանված «Երուսաղեմ», ներկայացվեց Փարիզի օպերայում։ Դրա հետ կապված կոմպոզիտորը հետևեց բեմադրման փարիզյան ավանդույթներին, և «Երուսաղեմը» դարձավ Վերդիի «մեծ օպերա» ոճի առաջին ստեղծագործությունը։